Բացահայտվել է 269 միլիոն դրամից ավելի չարաշահման դեպք. տեսանյութ

171
(Թարմացված է 18:38 04.02.2019)
Ոստիկանության ԿՀԴՊԳ (6-րդ) վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ապօրինի ձեռնարկատիրության և հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2015-ի հոկտեմբերից 2018-ի մայիս ամիսը ներառյալ «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների, մեկ տոննան 51.500 դրամ կանխիկ գումարով ձեռք է բերել շուրջ 540.000.000 դրամի ցեմենտ, որն իրացրել է 54․000 դրամով։ Նախնական տվյալներով՝ Արտյոմ Զոհրաբյանը ցեմենտը ձեռք է բերել իր ծանոթ Արսեն Առաքելյանի միջնորդությամբ։

Մանրամասները՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տրամադրած տեսանյութում:

171
Ըստ թեմայի
Ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը. նա փորձում էր նետվել կամրջից

sys_stories