Վարկառուներին վերադարձված եկամտային հարկի գումարները տարեցտարի աճում են. Արման Միրզոյան

126
(Թարմացված է 13:56 28.01.2019)
ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը Sputnik Արմենիայի եթերում ասում է, որ յուրքանչյուր եռամսյակի տվյալների ամփոփումից հետո արձանագրվում է հիփոթեքային վարկեր ձեռք բերած անձանց և վերադարձված եկամտային հարկին գումարների ակնհայտ աճ:

ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանի խոսքով՝ եթե 2015 թվականի ընթացքում վարկառուներին վերադարձվել է եկամտային հարկի 273,9 մլն դրամ,  2016-ի ընթացքում` 1 մլրդ 349,8 մլն դրամ, ապա 2017 թվականի ընթացքում ` 2 մլրդ 416, 0 մլն դրամ, իսկ արդեն 2018-ի ընթացքում `4 մլրդ 683 հազար դրամ գումար: Ընդհանուր առմամաբ, անցած տարիների հանրագումարը, 2014-2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ (այսինքն` գործընթացի սկզբից առ այսօր) վերադարձվել է պետական բյուջե վճարված եկամտային հարկից ընդհանուր առմամբ 8,7 միլիարդ դրամի չափով գումար:

Հաղորդավար`Լուսինե Մկրտչյան։

126
թեմա:
Ինտերակտիվ (23)

sys_stories