Ինչպես է տղամարդն ինքնաթիռում ծեծում ուղեկցորդներին. Ռուսաստանի ՆԳՆ–ի տեսանյութը

192
(Թարմացված է 19:45 30.01.2019)
Sputnik–ի տեսանյութում երևում է` ինչպես է հարբած տղամարդը ծեծում ինքնաթիռի ուղեկցորդներին։

Տղամարդը, որի պատճառով Սանկտ Պետերբուրգ–Անթալիա չվերթն իրականացնող «Ռուսաստան» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիում, ձերբակալվել է երեկ ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։

Նա ծեծել է ավիաընկերության աշխատակիցներին, դրանից հետո նրան կապել են սպասարկող անձնակազմի համար նախատեսված նստատեղին։

Տեսանյութը հրապարակել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ «Աերոֆլոտի»` Սուրգուտ–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Խանտի Մանսիյսկի օդանավակայանում։ Թռիչքի ընթացքում ուղևորներից մեկը փորձել է ներխուժել օդաչուի խցիկ և պահանջել է փոխել ինքնաթիռի ուղղությունը։ Դատարանը երկու ամսով կալանավորել է նրան։

192

sys_stories