Արծրուն Հովհաննիսյանը խոսում է բանակի և Զինված ուժերի անակնկալների մասին. տեսանյութ

114
(Թարմացված է 21:25 28.01.2019)
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Արծրուն Հովհաննիսյանը խոսում է 27 տարեկան հայկական բանակի մասին։

«Մենք ունենք հաղթած, հզոր, մարտունակ, ինչ-որ չափով երիտասարդ բանակ՝ իր լավ ու վատ կողմերով։ Բանակին միշտ անհրաժեշտ են բանիմաց, գրագետ ու նվիրյալ կադրեր»,- ասում է Հովհաննիսյանը։

Հայկական բանակն այսօր դարձավ 27 տարեկան։ ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը:

Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

114

sys_stories