Չէր հասցրել մարզվել. տղան հարսնացուին փախցնելիս երկու անգամ գցել է նրան

243
Համացանցի օգտատերերին շոկի է ենթարկել Վլադիկավկազում հարսնացուին առևանգելու տեսանյութը, որի ժամանակ երիտասարդը երկու անգամ գցել է իր սիրելիին։

Վլադիկավկազում մի քանի օր առաջ անսովոր դեպք է տեղի ունեցել։ Տղամարդն ընկերների հետ որոշել է փախցնել իր սիրած աղջկան. նա աղջկա գլխին սպիտակ սավան է գցել և փորձել հասցնել մինչև ավտոմեքենա։ Ամենայն հավանականությամբ, տղան նախապես չէր մարզվել կամ շատ էր անհանգստանում, ինչը նրան ծիծաղի առարկա դարձրեց։

Ցանկանալով հնարավորինս արագ սիրելիին հասցնել առևտրի կենտրոնի մոտ կայանած ավտոմեքենան` Կազանովան երկու անգամ աղջկան գցեց ասֆալտին։ Հայտնի չէ, թե հիմա ինչ վիճակում է խեղճ աղջիկը, սակայն, տեսանյութից դատելով, նրա վիճակն այդքան էլ լավ չէ։

 

243

sys_stories