Տրանսֆերներ հայկական ակումբներում, ով և ինչպես կմոտենա ռեստարտին. Վահագն Լագեսյան

162
(Թարմացված է 18:00 24.01.2019)
Հայկական ֆուտբոլային թիմերը գարնանային հատվածին մոտենալու են ուժեղացված կազմերով: Տրանսֆերային ձմեռային պատուհանը բաց է: Հայկական թիմերը ոչ միայն համալրվում են, այլ ունեն նաև կորուստներ։ Ո՞վ և ինչպե՞ս կմոտենա առաջնության ռեստարտին։ Sputnik Արմենիայի «Սպորտային խաչմերուկ» հաղորդաշարի հյուրը ֆուտբոլի երկրպագու Վահագն Լագեսյանն է։

Հաղորդավար` Խաչիկ Չախոյան

162
թեմա:
Մարզական խաչմերուկ (31)

Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել

130
(Թարմացված է 19:19 14.07.2020)
Տեսանյութում լսվում է հայ զինվորների ուրախության ճիչը, երբ խոցում են ադրբեջանական անօդաչու թռչող սարքը։

Հայկական ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է հերթական ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Նշենք, որ հայկական զինված ուժերը վերջին 3 օրվա ընթացքում հակառակորդի մի քանի ԱԹՍ են խոցել, այդ թվում` կամիկաձե։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Եվս երկու զոհ ունենք. ՊՆ–ն հրապարակել է նրանց անունները

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների հետևանքով սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։
ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել են, որ սպանվել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

Ադրբեջանն իր բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ. լուսանկար

Հայկական կողմից կա 5 վիրավոր և չորս զոհ։ Հակառակորդի կրակոցից մահացել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը։

130
թեգերը:
Տավուշ, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, անօդաչու, Հայաստան, Զինված ուժեր
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ-ի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկի լուսանկարը համացանցում է հայտնվել
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին

Մաշա Մնջոյանը դուրս մնաց «Ավստրալիայի ձայնը» նախագծից

106
(Թարմացված է 18:28 14.07.2020)
Ժամեր անց պարզ կդառնա, թե ովքեր են անցնելու«Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի եզրափակիչ փուլ:

«Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի կիսաեզրափակիչ փուլում փայլեց «Rain On Me» ստեղծագործության կատարմամբ, բայց դուրս մնաց եզրափակիչից: 

Նրա ելույթից հետո ժյուրիի անդամները չթաքցրին իրենց հիացմունքը։

«Եթե մարդ չիմանար, որ սա Լեդի Գագայի ու Արիանա Գրանդեի երգն է, կմտածեր, որ քոնն է, այնքան վստահ էիր երգում, կեցցես»,- ասաց ժյուրիների անդամներից մեկը։

Նախագծի ընթացակարգի համաձայն՝ մարզիչ Բոյ Ջորջը պետք է որոշեր Մաշայի՝ նախագծում մնալու հարցը։ Դիմելով նրան` երգչուհին ասաց․ «Ես զգում եմ, որ աճում եմ որպես արտիստ այս նախագծի և ձեր մեկնաբանությունների ու նկատողությունների շնորհիվ։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար»։

Սակայն, ցավոք, նրա մարզիչը՝ Բոյ Ջորջը, նախապատվությունը տվեց երգչուհու մրցակցին` Սիալա Ռոբսոնին:

Մնջոյանը լքեց նախագիծը։ 

Նշենք, որ նա «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի ժյուրիին ու հանդիսատեսին առաջին անգամ ցնցեց «կույր լսումների» ժամանակ։

«Մենամարտի» փուլում հայ երգչուհին երաժշտական ռինգ դուրս եկավ երգչուհի Էլլա Մոներիի հետ։

Կրքոտ լուսանկար Մարիաննայից. Իվետա Մուկուչյանի քույրը ցուցադրել է հատուկ դաջվածքը

Աղջիկները միասին երգեցին Արետա Ֆրանկլինի կատարմամբ լեգենդար դարձած «Respect»–ը։ Ժյուրիի անդամները հիացան աղջիկների կատարմամբ. հանդիսատեսն ու ժյուրին բավականին երկար հոտնկայս ծափահարեցին նրանց։

Էլլայի և Մաշայի մարզիչը՝ մենթոր Քելի Ռոուլենդը, դժվար ընտրության առաջ հայտնվեց։ Ու չնայած Մաշայի հիանալի կատարմանը՝ նա ընտրեց Էլլային։ Բայց «Ձայնի» մյուս աստղային մարզիչը՝ հայտնի երգիչ Բոյ Ջորջը, «փրկեց» Մաշային և հաջորդ փուլ անցնելու հնարավորություն տվեց նրան։

Հիշեցնենք, որ 2013 թվականին Մաշան հաղթեց «Հայաստանի ձայնը» հեռուստատեսային նախագծում։ Իսկ դրանից մեկ տարի առաջ Մոսկվայում «Նոր ալիք» երգի մրցույթի կիսաեզրափակիչ էր հասել։

Այժմ Մաշան սովորում է Ավստրալիայում։ Նա առաջին անգամ այդ երկիր է այցելել 2014 թ․-ին հայ երգիչների խմբի հետ։

Երգչուհին ծնվել է 1995 թ-ին Գյումրիում։ 2017-ին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ Մաշան բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակների դափնեկիր է։

Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել

106
թեգերը:
երգչուհի, Մաշա Մնջոյան
Ըստ թեմայի
Ծնվել է Սիրուն Մինասի առաջնեկը
Հայուհի Անիվարը գտել է իրեն․ երգչուհին հայտնել է՝ ինչով է փոխարինել կարիերան
Միքայել Իսրայելյանը RTVI–ում նոր պաշտոն է առաջարկել սկանդալային ռուս երգչին
Глобальная атака вируса-вымогателя

Հայերը «պատասխան հարված» են հասցրել ադրբեջանցի հաքերներին

0
(Թարմացված է 20:34 14.07.2020)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հայկական հաքերային թիմերից մեկի աշխատանքի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Հայկական հաքերային թիմերից մեկը հայտնում է, որ կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ դրա հետևանքով տվյալ կապից օգտվողները տարբեր կայքեր այցելելիս, օրինակ` Facebook կամ Հեյդար Բաբայի անվան գրադարանի կայք, հայտնվում էին այս էջում, որի սքրինշոթը կցված է։

Հիշեցնենք` Հայաստանում պետական երեք ռեսուրս` ՀՀ վարչապետի (primeminister.am), կառավարության (gov.am), ինչպես նաև էլեկտրոնային կառավարման (e-gov.am) կայքերն այսօր ենթարկվել էին հաքերային հարձակման։

Ենթադրաբար, հարձակման նախաձեռնողը Ադրբեջանի հատուկ ծառայություններն են։ Թշնամու հաքերական հարձակումները տեղի են ունենում Տավուշի ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանին կտրուկ սրված իրավիճակի ֆոնին։

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից, ցավոք, մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Միջազգային կազմակերպություններն ու միջնորդ երկրները հանդես են եկել խաղաղության կոչերով։

Ոչ միայն վարչապետինը. ՀՀ-ում պետական ո՞ր կառույցների կայքերն են կոտրել արդբեջանցիները

0