«Աերոֆլոտի» ինքնաթիռն առևանգած տղամարդու ձերբակալման առաջին կադրերը. տեսանյութ

124
Տեսանյութում երևում է, թե դիմակավորված անձինք ինչպես են տանում տղամարդուն։

«Աերոֆլոտ» ավիաընկերության Սորգուտ–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն առևանգողը ձերբակալվել է հենց ինքնաթիռում։ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալով` 41–ամյա Պավել Շապավալովը եղել է ոչ սթափ վիճակում։

Սկզբում տղամարդը պահանջել է ուղղություն վերցնել դեպի Աֆղանստան, բայց անձնակազմին հաջողվել է համոզել նրան լիցքավորվելու համար վայրէջք կատարել Խանտի Մանսիյսկում։

Ինքնաթիռում եղել են 69 ուղևոր, այդ թվում` մեկ նորածին, ինչպես նաև անձնակազմի յոթ անդամ։

Վերջին տվյալների համաձայն` ավելի վաղ չարագործը հաճախ է հայտնվել իրավապահ մարմինների տեսադաշտում։

 

124
Ըստ թեմայի
Սուրգուտ–Մոսկվա ինքնաթիռի ուղևորն առևանգել է օդանավն ու պահանջել է ուղղվել Աֆղանստան
Հենց օդանավում ձերբակալվել է Սորգուտ–Մոսկվա ինքնաթիռն առևանգող տղամարդը

sys_stories