My kitchen my rules ամերիկյան սկզբունքով Sputnik-ի էջերը հեռացվեցին Facebook-ից

163
(Թարմացված է 23:56 19.01.2019)
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ինտերակտիվ» հաղորդաշարի եթերում մեկնաբանում է Facebook սոցիալական ցանցից Sputnik գործակալության որոշ էջեր ջնջելու դրդապատճառները:

Հաշվի առնելով կոլեկտիվ Արևմուտքի (նախևառաջ, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի) նախաձեռնած տեղեկատվական պատերազմը՝ այն, որ Facebook սոցիալական ցանցից ջնջեցին Ռուսաստանի հետ առնչվող ավելի քան 500 էջ, ներառյալ Sputnik գործակալության 7 էջերը, անակնկալ չէր։ Մեդիայի ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ ռուսական լրատվամիջոցները այս պարագայում առաջնային թիրախ էին։

Մարտիրոսյանն ասում է, որ ամեն ինչ ավելի շուտ էր սկսվել՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների սկանդալից, երբ հայտարարվեց, որ իբր թե Ռուսաստանը, որը ձգտում էր զերծ պահել Հիլարի Քլինթոնին նախագահական աթոռից, նպաստեց Թրամփի հաղթելուն։

Մարտիրոսյանը նշում է, որ ջնջվել են էջերը, որոնք «կասկած էին հարուցում», թե ստեղծվել են մարդկանց խաբեության մեջ մտցնելու համար։ Այդ «կասկածների» ուղիղ հաստատում չի ներկայացվել։ Այդ էջերից շատերն ուղղակիորեն կապված չէին Sputnik-ի հետ, բայց Facebook-ում որոշել են, ու դրանք ղեկավարում է ռուսական մեդիա-ռեսուրսը։

Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ ամեն դեպքում ամերիկյան իսթեբլիշմենթը տեղեկատվական պատերազմի շրջանակում ունի ազդեցության բոլոր լծակները՝  իրեն ոչ դուրեկան տեղեկության տարածումը սահմանափակելու համար։

Հաղորդավար՝ Լուսինե Մկրտչյան

163
Ըստ թեմայի
«Որոշումը միանշանակ քաղաքական է». Facebook–ը ջնջել է Sputnik–ի էջերը
Մարտիրոսյան. «Facebook–ը չի ուզում ԱՄՆ–ի հետ խնդիրներ ունենալ»

sys_stories