«Երկու տարում մեքենաների ներկրումը աճել է չորս անգամ». Sputnik-ի հյուրը Արմեն Սաֆարյանն է

679
(Թարմացված է 13:57 14.01.2019)
Մաքսատներում կտեղադրվի հերթերի ավտոմատացված համակարգ` չեզոքացնելու քաղաքացիների լարվածությունն ու անհամաձայնությունները: «Ինտերակտիվ» հաղորդաշարի շրջանակներում Արարատյան մաքսատան վարչության պետի տեղակալ Արմեն Սաֆարյանը պատմում է ավտոմաքսազերծման հետ կապված ՊԵԿ կարգավորումների մասին:

2016թ–ին ներկրված ավտոմեքենաների 90 տոկոսի արժեքը կազմել է մինչև 5 հազար դոլար։

2018թ–ին Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը գերազանցել է 2016թ–ի և 2017թ–ի ցուցանիշները` միասին վերցրած, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց «Արարատյան» մաքսատան վարչության պետի տեղակալ Արմեն Սաֆարյանը։

«2018թ–ին աննախադեպ քանակությամբ` 67.200 հատ ավտոմեքենա է ներկրվել։ Ավտոմաքսատունը նման քանակի մեքենաներ առանց հերթի սպասարկել չի կարող (2017թ–ի համեմատ աճը կազմել է մոտ 70 տոկոս)», – ասաց Սաֆարյանը, հավելելով, որ Նորագավիթի մաքսատան տարածքը նախատեսված չէ այդ քանակի ավտոմեքենաների մաքսազերծման համար:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով մաքսազերծման ենթակա ավտոների հերթերը, ՊԵԿ -ը գնացել է կարգավորիչ քայլերի՝ ավելացրել է աշխատողների թվաքանակը, տոնական օրերին իրականացրել է հերթապահություն, սահմանել է վեցօրյա աշխատանքային ռեժիմ և հայտարարել, որ մաքսազերծումը կատարվելու է բոլոր մաքսատներում: ՊԵԿ գործողությունների արդյունքում քաղաքացիների հերթերը, մաքսատան պատասխանատուի խոսքով, էականորեն թեթևացել են և օրվա ավարտին հերթում կանգնած բոլոր ավտոները մաքսազերծվել են:

Անդրադառնալով մաքսազերծման սակագներին` նա նշեց, որ հիմա դրա համար որպես հիմք է ընդունվում ավտոմեքենայի ինվոյսային արժեքը (եթե այն ճիշտ է)։

Նրա խոսքով` 2018թ–ին 67 հազար ներկրված ավտոմեքենաներից 59 հազարի արժեքը մինչև 5 հազար դոլար է։ Իսկ այդ գնային կատեգորիայում առաջատար են 1000-1500 դոլար արժողությամբ ավտոմեքենաները։

«Բայց մենք ունենք մոտավոր գներ հսկողության համար։ Անհեթեթ դեպքեր են եղել, օրինակ, մի անգամ 2016թ–ի  KIA Sportage ավտոմեքենայի համար ներկայացվել է 15 դոլար ինվոյս», – նշեց Սաֆարյանը։

Նրա խոսքով` դրա համար նրանք ստուգում են ինվոյսների ճշմարտացիությունը։ Եթե դրանք վստահելի չեն, ապա օգտագործվում են մոտավոր գները։ Սաֆարյանը պնդում է, որ այդ գները 2019թ–ին ավելի ցածր են Հայաստանում ավտոմեքենաների շուկայական արժեքից։

Հաղորդավար` Լուսինե Մկրտչյան

679

Դավիթ Վարդումյանը Վան Դամի «շպագատի» հնարքն է կրկնել՝ 2 շարժվող մեքենայի վրա. տեսանյութ

38
(Թարմացված է 19:20 16.05.2021)
Մարզիկը վստահ է, որ իր հնարքներում անհնարին ոչինչ չկա, սակայն դրանց կատարումը պահանջում է լուրջ ֆիզիկական պատրաստվածություն։

Երևանի բնակիչ Դավիթ Վարդումյանը 32 տարեկան է, նա համացանցում մեծ ճանաչում է ձեռք բերել այն տեսանյութերի շնորհիվ, որոնցում սպորտային հնարքներ է ցուցադրում:

Մանուկ հասակում Դավիթը զբաղվել է կարատեով, սակայն հետո սկսել է զբաղվել թաեքվոնդոյով։ Սկզբում հանդես է եկել առաջնություններում, բայց ժամանակի ընթացքում հասկացել է, որ սոցցանցերում դիտարժան հնարքներով կարող է մեծ ճանաչում ստանալ։

Վարդումյանը վերջերս կրկնեց Վան Դամի հայտնի «շպագատի» հնարքը՝ երկու շարժվող մեքենաների վրա։

Մարզիկը վստահ է, որ իր հնարքներում անհնարին ոչինչ չկա, սակայն դրանց կատարման համար պահանջվում է լուրջ ֆիզիկական պատրաստվածություն և մեծ ցանկություն:

38
թեգերը:
տեսանյութ, հայ, մարզիկ

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Ռաֆախի և Գազայի հատվածում գտնվող շենքերին. տեսանյութ

80
(Թարմացված է 18:29 16.05.2021)
Իրավիճակը արաբա-իսրայելական հակամարտության գոտում դեռ լարված է։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը գնալով աճում է։

Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ավիահարվածներ հասցնել պաղեստինցիների քաղաքացիական օբյեկտներին, հայտնում են համաշխարհային ԶԼՄ-ները:

Մասնավորապես, ավիահարվածների են ենթարկվել Ռաֆախի և Գազայի հատվածում գտնվող շենքերը։ Դատելով կադրերից ՝ Ռաֆախում ավերվել են շենքեր, Գազայում վնասվել Է Կահիրեի աշտարակը։

Իսրայելի և Պաղեստինի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Բախումները սկսվել են Արևելյան Երուսաղեմում՝ Շեյխ Ջարախ թաղամասում, որտեղից պետք է 7 արաբ ընտանիքի արտաքսեին։ Արաբների բողոքի ակցիաները շարունակվել են մի քանի օր, այնուհետև դրանք վերածվել են բախումների։

80
թեգերը:
հրթիռակոծություն, Պաղեստին, Իսրայել
Ըստ թեմայի
Գազայի հատվածից գիշերն ավելի քան 200 հրթիռ է արձակվել. Իսրայելի բանակ
Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը. փորձագետը վերլուծում է թուրք–իսրայելական լարումը
Գազայի հատվածից շուրջ 2900 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ