«Ինչու՞ լացեցիր». Պուտինը հանգստացրել է լացող աղջկան. տեսանյութ

363
Աղջիկը սկսել է լաց լինել, որովհետև չի հասցրել լուսանկարվել նախագահի հետ, բայց Ռուսաստանի նախագահը սփոփել է նրան։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում դուրս է եկել ավտոմեքենայից, որպեսզի հանգստացնի լացող աղջկան։

«Ինչու՞ լացեցիր», – հարցրել է Պուտինը փոքրիկին։

Պարզվում է` երեխան շատ է ուզել լուսանկարվել նախագահի հետ, բայց չի կարողացել, քանի որ ցանկացողները շատ են եղել։

ՌԴ նախագահն այնքան է կանգնել աղջկա կողքին, մինչև համոզվել է, որ համատեղ լուսանկարը ստացվել է։ Սփոփված երեխայի ու նախագահի լուսանկարները հրապարակվել են սոցիալական կայքերում։

Հետո Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին Սուրբ ծնունդի առթիվ ու հեռացել։

Պուտինը պետերբուրգյան այցի ժամանակ մասնակցել է մի շարք հանդիսավոր արարողությունների։

363
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ռուսաստան

sys_stories