Իտալիայի ակումբում տեղի ունեցած ողբերգությանը հաջորդած կադրերը հրապարակվել են. տեսանյութ

41
Համացանցում հրապարկված տեսանյութում երևում է, թե ինչ է կատարվել Իտալիայի ակումբներից մեկում ռեփերի համերգից հետո։

Տեսանյութում երևում է, որ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներն առաջին օգնությունն են ցույց տալիս տուժածներին։

Հիշեցնենք, որ իտալական Անկոնա քաղաքի մոտակայքում գտնվող ակումբներից մեկում ռեփ համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի պատճառով մահացել են 6 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես ժամը 01.00–ին երիտասարդների շրջանում հայտնի Lanterna Azzurra ակումբում հայտնի իտալացի ռեփեր Sfera Ebbasta ելույթի ժամանակ։

Միջոցառման ժամանակ ինչ–որ մեկը «խեղդող սփրեյ» էր տարածել և խուճապ հրահրել։ Ակումբի ելքի մոտ հրմշտոց է սկսվել։

41

sys_stories