00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն ու «Ղեկը աջ» նախաձեռնության հեղինակները հանդիպեցին. տեսանյութ

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստացավ շատ արագ ուսումնասիրել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրած անձանց խնդիրը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց հայ–վրացական սահման տանող ճանապարհը փակած մարդկանց հետ, որոնք պահանջում են վերացնել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներմուծելու արգելքը։

«Դուք իմանալով, որ աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելված է, ասում եք` չէ, պիտի թողնեք։ Եկեք օբյեկտիվ նայենք խնդրին։ Մեկ էլ իքս պահի պարզվում է, որ աջ ղեկով մեքենաները հանրապետությունում ավելի շատ ենք, քան ձախ ղեկով ավտոմեքենաները։ Ի՞նչ պիտի անենք»,– ասաց Փաշինյանը։

Праворульные машины в транзитной зоне на армяно-грузинской границе - Sputnik Արմենիա
Որևէ բան գաղտնի չի քննարկվել. նախարարությունը հերքում է «Ղեկը աջ»-ի հայտարարությունը

Նախաձեռնության հեղինակներն ասացին, որ խոսքը վերաբերում է 800-1000 ավտոմեքենաներին։

«Իսկ ինչո՞ւ եք դուք բերել, եթե գիտեիք, որ արգելված էր»,– հարցրեց Փաշինյանը։

«Մաքսայինի պատին գրված էր, որ մինչև հոկտեմբերի 1-ը հնարավորություն ունենք բերելու։ Խաբվել ենք, պարոն Փաշինյան»,– ասացին բողոքի ցույց կազմակերպած տղամարդիկ։

«Հիմա բան չեմ ասում, հասկանամ, նոր։ Շատ արագ կխորանամ խնդրի մեջ»,– ասաց Փաշինյանը և հեռացավ։

Հիշեցնենք` «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները (ավելի քան 50 ներկրող) առավոտից փակել էին Բագրատաշենի հսկիչ անցակետ տանող Ալավերդի–Նոյեմբերյան ավտոճանապարհի հատվածը և սպասում էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Ներկրողները բազմաթիվ անգամ սպառնացել են կաթվածահար անել հայ–վրացական սահմանի աշխատանքը։ Հոկտեմբերին և նոյեմբերին նրանք մի քանի բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանի սահմանային հսկիչ անցակետում։

Импортеры праворульных машин перекрыли кольцевую Ноемберяна и ждут встречи с Пашиняном - Sputnik Արմենիա
Հայ–վրացական սահման տանող ճանապարհը փակել են և Փաշինյանին են սպասում

Դրանից հետո մի շարք քննարկումներ են անցկացվել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում։

Ներկրողների հետ վերջին հանդիպումը կայացել է հոկտեմբերի 30-ին նախարարությունում։ Նոյեմբերի 7-ին նախարարությունը հավանության է արժանացրել ներկրողների առաջարկները, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի կառավարությունը։

Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։ Ներկրողները պահանջում են չեղարկել արգելքը, քանի որ նրանք մեծ վնասներ են կրում։ Ավելի քան 2500 ավտոմեքենա ներկա պահին Վրաստանի տարբեր քաղաքներում են, մոտ 150 մեքենա` հայ-վրացական սահմանի չեզոք գոտում։ Ավտոմեքենաները չեն կարողանում Հայաստան բերել արգելքի պատճառով։

Նշենք, որ Ճապոնիայից Հայաստան բերվող ավտոմեքենաների մեծ մասը C, E, A դասի Mercedes-ներ են կամ BMW, Nissan Teana, Mitsubishi Io, Subaru Forester մակնիշի ավտոմեքենաներ։

Լրահոս
0