Ինչպես և երբ կարելի է օգտագործել հակաբիոտիկները. Sputnik–ի հյուրը Քրիստինա Գյուրջյանն է

78
(Թարմացված է 17:48 19.11.2018)
Եթե ժամանակին հակաբիոտիկները կիրառվում էին լուրջ հիվանդությունները բուժելու համար, ապա այսօր մենք դրանց հետևից դեղատուն ենք շտապում առաջին իսկ փռշտոցի դեպքում:

ԱՆ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի ազգային պատասխանատու Քրիստինե Գյուրջյանը Sputnik Արմենիայի «Ինտերակտիվ» հաղորդաշարի շրջանակում խոսում է հակաբիոտիկների մասին։ Ամեն փռշտոցի համար հակաբիոտիկներ ընդունելն անթույլատրելի է, որովհետեւ հակաբիոտիկը ազդում է մանրէով և ոչ թե վիրուսով հարուցված վարակիչ հիվանդության վրա:

Հակաբիոտիկները չարաշահելու, ոչ տեղին կամ ոչ ճիշտ դեղաչափով կիրառելու, ինքնազգացողությունը լավանալով` նշանակված բուժման կուրսը կիսատ թողնելու պարագայում հիվանդի մոտ առաջանում է դեղակայուն մանրէ, որի նկատմամբ հակաբիոտիկները հետագայում դառնում են անզոր:

Հաղորդավար՝ Լուսինե Մկրտչյան

78
թեմա:
Ինտերակտիվ (23)

Հայկական «X-100» կայանը կխափանի ԱԹՍ-ների և այլ սարքերի աշխատանքը

77
(Թարմացված է 11:18 03.03.2021)
Նախարարը տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի մշակումներին կարելի է ծանոթանալ մարտի 25-27-ն անցկացվող միջազգային ցուցահանդեսում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։

«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով»,-նշել է Արշակյանը:

Նա տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին մարդիկ կարելի է ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում։

Հիշեցնենք` փետրվարի 9–ին հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 2021թ-ին արդեն իսկ իվիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել և հրետանային միջոցների ու արկերի արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում:

Նախարարը շեշտեց, որ հաջողություններ կան նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ ինչպես հարվածային, այնպես էլ՝ հետախուզական:

Հակոբ Արշակյանն արաբ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ArmHiTec2021-ին

77
թեգերը:
կայան, Պատերազմ, անօդաչու թռչող սարք
Ըստ թեմայի
Հայաստանը սկսում է հրետանային միջոցներ և արկեր արտադրել. տեղական ԱԹՍ-ներն արդեն թռչում են
Զգույշ, աթոռից չընկնեք. Սերժ Սարգսյանն ասաց` քանի ԱԹՍ պիտի գնվեր մինչև 2020 թվականը
ԱԹՍ-ն կարող է նաև բերքն ու բարիքն ավելացնել, իսկ համակարգիչը` այգի ոռոգել

Հայկական կոնյակի դեմ մեծ աշխատանք է տարվում, իսկ գինին կարող է համաշխարհային բրենդ դառնալ

42
(Թարմացված է 09:41 03.03.2021)
Որտեղ են և որոնք են Հայաստանի գինեգործական հազարամյա ավանդույթների վերածնման հնարավորությունները։ «Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հյուրն է Իջևանի գինու և կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը։

«Հայկական գինին բրենդ դարձնելու հնարավորությունը հենց մեր հողում է, որի համար անհրաժեշտ է, որ գինեգործներն առավելապես աշխատեն միմիայն հայկական` էնդեմիկ խաղողի սորտերով»,– կարծում է Իջևանի գինու և կոնյակի գործարանի գործադիր տնօրենը։

Ի՞նչ ենք մենք ուտում․ հայ գիտնականները հաստատել են անուրախ ենթադրությունները

Ատոմ Եգորյանի խոսքով` միջազգային շուկայում հայ գինեգործներն ապացուցել են, որ հայկական գինին լուրջ մարտահրավերներ կարող է նետել մրցակիցներին, հետևաբար գինեգործությանը է՛լ ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնել։

«Հավի ոտքերի վրա». ինչու են հայաստանյան թռչնաֆաբրիկաները դոփում տեղում

Այնուամենայնիվ, ըստ հյուրի, մեր հիմնական մրցակցային առավելությունը հայկական կոնյակն է՝ չնայած աշխարհում մեծ աշխատանք է տարվում «հայկական կոնյակ» բրենդի դեմ։

Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում

42
թեգերը:
Հայաստան, կոնյակ, Գինի
թեմա:
Բիզնեսի դիալեկտիկա
Ըստ թեմայի
Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը
Премьер-министры Армении и России Никол Пашинян и Михаил Мишустин перед началом заседания Евразийского межправительственного совета (9 октября 2020). Еревaн

Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին

0
ՀՀ վարչապետն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:

 

0