Հայաստանի հավաքականը մարզվում է «թռիչքից» առաջ. տեսանյութ

47
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ջիբրալթարում մարզումներ է անցկացնում տանտերերի հետ խաղից առաջ։ Խաղացողներին ցուցումներ տվող մարզիչները ստիպված են գոռալ, որովհետև օդանավերը վայրէջք են կատարում հենց մարզադաշտի մոտ։

Սա փոքրիկ Ջիբրալթարն է, որտեղ ամեն ինչ մոտ է իրար, փոխարենը` հարմար. խաղից հետո Հայաստանի հավաքականը ստիպված չի լինի ժամանակ ծախսել օդանավակայան հասնելու համար։

Մեր հավաքականը խաղից հետո պետք է մեկնի Լիխտենշտեյն, որտեղ կանցկացնի Ազգերի լիգային վերջին հանդիպումը։ Ուրբաթ կայանալիք խաղից հետո պարզ կդառնա` մերոնք կմնան մրցաշարում, թե ոչ։

 

47

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ

5
Տեսագրությունում երևում է, որ կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կուտակված, իսկ Հանրապետության հրապարակի հարակից փողոցները փակել են, որպեսզի ՀՀ վարչապետի ավտոշարասյունն անցնի այդ հատվածով։
5

Ո՞ւր են հույզերդ․ Էթերի Տուտբերիձեն նախատել է Ադելիա Պետրոսյանին

94
(Թարմացված է 14:42 03.03.2021)
Ռուսաստանի գեղասահքի գավաթի խաղարկության եզրափակիչում գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երրորդ տեղն է գրավել:

Ադելիան ազատ ծրագիր է ներկայացրել` սահելով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության տակ։ Ընդհանուր 204,22 միավորով նա երրորդ տեղն է զբաղեցրել։ Ելույթից հետո Ադելիայի մարզիչը` Էթերի Տուտբերիձեն, խոսել է թերությունների մասին։

«Վերջին մասում պետք էր հույզեր ցույց տալ։ Ո՞ւր էր այդ ծրագիրը։ Չի կարելի մի կողմ դնել այն», - ասել է Տուտբերիձեն։

Նա նշել է, որ Ադելիան սկսել է ուղղել կոշիկը, ինչը չի կարելի անել շարժման ժամանակ։ Տուտբերիձեն նախատել է նաև «ժամանակից շուտ նետած քայլերի» համար:

«Ապագա թագուհի». Ադելիա Պետրոսյանին շատ քիչ էր մնացել ոսկի նվաճելու համար

Հիշեցնենք` Պետրոսյանը փետրվարին Կրասնոյարսկում պատանեկան առաջնության արծաթե մեդալ էր նվաճել:

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթական ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո

94
թեգերը:
գեղասահք, Էթերի Տուտբերիձե, Ադելիա Պետրոսյան
Ըստ թեմայի
Բաժանում և ոչ միայն. Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն ասել է`ինչպես է պայքարում դեպրեսիայի դեմ
Ինչպիսի՞ն է գեղասահքի գեղեցիկ աշխարհի «խոհանոցը». տեսանյութ
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն իր մասին 5 փաստ է ներկայացրել