Երկիր, որ յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին.Սարգսյան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

209
(Թարմացված է 07:02 18.10.2018)
Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկել են ներքաղաքական իրավիճակը:

 Մաշտոց 47-ում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Ներկայացնելով վերջին իրադարձություններն Արմեն Սարգսյանին՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ըստ էության՝ հանրապետությունը հիմա արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ է մտնում. խորհրդարանական խմբակցություններն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտարարել են, որ նրանք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ այլ վարչապետ ընտրել, ինչը նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կա ըմբռնում:

«Ինչո՞ւ եմ ասում ըմբռնում, որովհետև քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս ընթացքում շատ կարևոր է, որ և′ խորհրդարանը, և′ կառավարությունը, և′ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն և նաև իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի հնարավոր լինի այս 14 օրերն անցկացնել  հանրության և ժողովրդի սպասումներին համապատասխան և համերաշխության մթնոլորտում:

«Կարծում եմ՝ այս 14 օրվա մթնոլորտն առավել ևս կարևոր է առաջիկա ընտրությունների քարոզարշավի մթնոլորտն ապահովելու համար, որպեսզի կարողանանք իսկապես ծրագրերի և ռազմավարությունների մրցակցություն ապահովել, և հնարավորինս պրակտիկ դաշտում տեղի ունենան քննարկումները: Համենայն դեպս, կառավարությունը, մենք մեզնից կախվածը կանենք, որ այդպես լինի»,-ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները և գործունեությունը ծավալում է, որպեսզի այս ընթացքը, ողջ ընթացքը՝ և՛ 14 օրը, և՛ ապագա ընտրությունները, տեղի ունենան օրենքի և օրինականության սահմաններում.

«Որովհետև սա բխում է մեր ողջ ժողովրդի, մեր պետության շահերից և բխում է այն ծրագրերից, որոնց իրականացման համար ապագայում բոլորս պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի ընտրությունները լինեն օրինական, ժողովրդավարական, առանց խախտումների: Եվ այս ընթացքը նաև մի փոքր փորձություն է, պարոն վարչապետ, որպեսզի որևէ միջադեպ չլինի: Իհարկե, վստահ եմ, որ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը՝ բարձրանա: Եվ այս փուլն էլ մեր ժողովուրդը պատվով հաղթահարի, և միջազգային հանրության առաջ նորից բաց երեսով հանդես գանք որպես երկիր, որը ոչ միայն ժողովրդավար է և գնում է դեպի լրիվ ժողովրդավարություն, այլ նաև երկիր է, որը յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին, թե ինչպես կարելի է փոփոխություններ անել առանց օրենքը խախտելու, լեգիտիմությունը պահելով, հանգիստ, երկխոսության ու հանդուրժողականության պայմաններում: Սա շատ էական եմ համարում»:

Встреча врио премьер-министра Никола Пашиняна и президента Армена Саркисяна (17 октября 2018). Еревaн
«Որովհետև սա բխում է մեր ողջ ժողովրդի, մեր պետության շահերից և բխում է այն ծրագրերից, որոնց իրականացման համար ապագայում բոլորս պետք է լծվենք աշխատանքի». Արմեն Սարգսյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, համաձայնելով նախագահի նկատառումների հետ, հավաստել է գործընկերների հետ շփումներում հատուկ ընդգծում է, որ ժողովրդավարությունը իր թիմի համար կարգախոս չէ, ձև չէ:

«Ժողովրդավարությունը մեր քաղաքական հավատամքն է, և ժողովրդավարությունն այն է, ինչի համար մենք պայքարել ենք:

Հայաստանում ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակը, անկախ դատական համակարգն ուղղակի այլընտրանք չունեն, որովհետև մենք բոլորս համոզվել ենք, որ առանց այս անկյունաքարային բաղադրիչների մենք չենք կարող լուրջ հաջողություններ ունենալ: Այնպես որ, կարծում եմ, այս հարցում միանշանակ համաձայնություն կա բոլոր քաղաքական ուժերի միջև, որ մենք պետք է հստակ և հաստատուն քայլերով ընթանանք ժողովրդավարության ճանապարհով, որտեղ երբևէ բացառվի ընտրությունների կեղծման որևէ պրակտիկա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտել է, որ Հայաստանում դա արդեն իսկ արմատախիլ է արված, և հավաստիացրել է, որ դա այլևս երբեք չի կրկնվի:

«Ինչո՞ւ եմ հավաստիացնում, որովհետև տեսնում եմ մեր ժողովրդի կամքը և տեսնում եմ, որ իսկապես ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը մեր ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն անառարկելի է»,-մեկնաբանել է Փաշինյանը:

Встреча врио премьер-министра Никола Пашиняна и президента Армена Саркисяна (17 октября 2018). Еревaн
«Ժողովրդավարությունը մեր քաղաքական հավատամքն է, և ժողովրդավարությունն այն է, ինչի համար մենք պայքարել ենք». Նիկոլ Փաշինյան

Նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ ամենը կիրականանա:

«Մեր ժողովուրդն այն ժողովուրդն է, որը գիտակցում է, որ ազատ և ժողովրդավար ընտրություններն այն ճանապարհն են, որով իրենք կառուցելու են ապագա ազատ և ժողովրդավարական երկիր: Ընտրությունն իրականում առաջին քայլն է»,-ասել է նախագահը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ ի վերջո, հեղափոխություն իրականացնելու ամենալավ տեղն ու ձևն ընտրական տեղամասերն են: Պարզապես պետք է իսկապես երաշխավորված լինի, որ ժողովրդի կամարտահայտությունը կարտահայտվի ընտրությունների պաշտոնական արդյունքներով:

«Սա նաև երաշխիք է, և Հայաստանի ժողովուրդը միշտ էլ պիտի իմանա, որ ընտրություններով ինքը կարող է և՛ քաղաքապետին, և՛ գյուղապետին, և՛ խորհրդարանը, այսպիսով նաև վարչապետին փոխել: Արևմտյան տեսաբաններից մեկը ժողովրդավարությունը բնորոշել է որպես առանց բռնության փոփոխությունների հնարավորություն: Ընդհանուր առմամբ նկատի է առնվում ընտրությունները, քվեաթերթիկով արված իշխանափոխությունը կամ հեղափոխությունը: Ես համոզված եմ, որ այդ ինստիտուտն ամեն տարվա, ամեն օրվա հետ ավելի հզորանում է Հայաստանում և կհզորանա»,-իր խոսքն ավարտել է վարչապետի պաշտոնակատարը:

Նախագահն իր կարծիքն է արտահայտել, որ ժողովրդավարությունը և՛ մշակույթ է, և՛ պրոցես, չկա վերջնական ժողովրդավարություն և այն կյանքի ընթացքում, կյանքի հետ միասին, տարիների ու դարերի հետ միասին անընդհատ փոփոխվում է իր ձևերի մեջ, բայց մնալու են հիմնական կարևոր սկզբունքները՝ մարդը, մարդու իրավունքը և այդ իրավունքներն ու կարծիքն արտահայտելու ամենամեծ իրավունքը:

«Այնպես որ, Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն վարչապետ: Նախ և առաջ` հաջողություն եմ մաղթում որպես վարչապետի պաշտոնակատարի, որովհետև մեր երկիրն այս փուլում պետք ունի, որպեսզի և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմիններն անխափան գործեն: Ու նախ և առաջ՝ մեր անվտանգության հետ կապված բոլոր ծառայությունները: Եվ երկրորդը, հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ որպես քաղաքական կուսակցության ղեկավարի, հաջողություն եմ մաղթում նաև մնացած բոլորին, մեր բոլոր քաղաքական գործիչներին, կուսակցություններին, ովքեր Ձեր կուսակցության հետ միասին կմասնակցեն ընտրություններին, որպեսզի ազատ և ժողովրդավար ընտրությունների պայմաններում կարողանան իրենց և՛ կարծիքն արտահայտել, և՛ համապատասխանորեն ստանան իրենց արժանի տեղը»,- հանդիպումը եզրափակել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

209
թեգերը:
Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ նախագահը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
Փաշինյանը բյուջե չունենալը նորմալ է համարում, իսկ թոշակառուները ստիպված կլինեն սպասել
Ռուսաստանը պատրաստ է բարձր տեխնոլոգիական դեղորայք տրամադրել Հայաստանին. Ցիբ

«Կովկաս 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ

12
(Թարմացված է 18:40 22.09.2020)
Կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային զորավարժություններն անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։ Ռուսաստան ժամանած յուրաքանչյուր արտասահմանցի զինվորական մանրակրկիտ բժշկական ստուգում է անցել։

Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկել են «Կովկաս – 2020» մեծածավալ միջազգային զորավարժությունները։ Հարավային ռազմական շրջանի հինգ զորավարժարաններում ու Սև և Կասպից ծովերի ջրային տարածքներում կանցկացվեն ծավալուն մանևրներ, որոնց կմասնակցեն 80 հազար ռուսաստանցի զինվորական ու ավելի քան հազար միավոր տեխնիկա։

Համատեղ զորավարժություններին մասնակցելու են հրավիրված նաև ավելի քան հազար զինվորական Աբխազիայից, Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից ու Պակիստանից։ 6 երկրներից ժամանած հյուրերը որպես դիտորդ հետևելու են մանևրների ընթացքին։

Որպես դիտորդ հրավիրված են Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Շրի Լանկայի ներկայացուցիչները։

Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային զորավարժություններն անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։ Ռուսաստան ժամանած յուրաքանչյուր արտասահմանցի զինվորական խիստ բժշկական ստուգում է անցել։

ՀՀ-ում մեկնարկել է ռուսաստանցի զինծառայողների հետ համատեղ զորավարժությունը

Զորավարժությունների առաջին փուլում հրամանատարությունն առանձնակի ուշադրություն կդարձնի բոլոր մասնակից երկրների զինվորականների փոխներգործության մշակմանը, նաև ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպմանը, հակաօդային պաշտպանությանը, թիկունքային ու տեխնիկական ապահովմանն ու կապին։

Երկրորդ փուլում զինվորականներն օդային ուժերի, հրետանու ու ավիացիայի մասնակցությամբ կհարթեն զորքերի կառավարումը համատեղ մարտական գործողություններ իրականացնելու ընթացքում։ 

Սև ծովի նավատորմը, Կասպից ծովի ֆլոտիլիան ու Իրանի ՌԾՈՒ-ն նաև ծովային մարտի մի քանի դրվագ կխաղարկեն։

«Կովկաս-2020» զորավարժությունների գլխավոր նպատակն է համատեղ պաշտպանական գործողությունների մշակումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծում են, որ դրանք ուղղված չեն որևէ պետության դեմ ու չպետք է լարեն միջազգային իրադրությունը։

Այդ պատճառով էլ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, որոնք պարբերաբար զորավարժություններ են անցկացնում Ռուսաստանի սահմանների մոտ, բոլոր մանևրներն անցկացվում են երկրի խորքում։

Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին

12
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն, Զորավարժություններ
Ըստ թեմայի
Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք
Ինչո՞ւ է Ռուսաստանը զորավարժություններ անցկացնում Կովկասի 5 տարածաշրջանում
Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

Խաբարովսկում ավտոբուս է շրջվել. տեսանյութ

17
(Թարմացված է 16:53 22.09.2020)
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներ կան։ Վեցը ծանր վիճակում են։

Խաբարովսկի Ուլչսկի շրջանում ուղևորատար ավտոբուս է շրջվել, որում 44 մարդ է եղել։ Նրանցից 13-ը վնասվածքներով ու կոտրվածքներով տեղափոխվել են մոտակա բնակավայրի հիվանդանոց: Վեց հոգու ուղղաթիռով տեղափոխել են Խաբարովսկ, ըստ տարածաշրջանի առողջապահության նախարարության` նրանք ծանր վնասվածքներ են ստացել։

Место ДТП в Хабаровском крае (22 сентября 2020).
© Photo : РИА Новости
Շրջված ավտոբուսը

Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել

Հնարավոր է` ավտոբուսը շրջվել է այն պատճառով, որ չափազանց շատ է մոտեցել ճամփեզրին։ Այս վարկածն ուսումնասիրում է շրջանային դատախազությունը։

Վթար Սյունիքի մարզում. տուժել են 5 ուղևոր, որոնցից 2–ը` անչափահաս

«Հինգ աստղ» ընկերության ղեկավար Յուրի Վասիլևը հայտնել է, որ ավտոբուսում ձկնորսներ են եղել։

Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. վարորդը փախուստի չի դիմել, բայց տուժածին փրկել չի հաջողվել

17
թեգերը:
տեսանյութ, ավտոբուս, Խաբարովսկ
Ըստ թեմայի
Չայնիի ոլորաններում բախվել են Geely–ն և Opel–ը. կա մեկ զոհ, երեք վիրավոր
Կրակոցներ Երևանում. «Դվին» հյուրանոցի մոտ վիճաբանություն է եղել
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ մանրամասներ բեռնատարի հրդեհից
Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ է փոխվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում. Փաշինյանը թվեր է ներկայացրել

0
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում զգալի աճել է։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում աշխատողների քանակը 2020 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 13%-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աշխատատեղերի քանակը հասել է 16 442-ի` նախորդ տարվա 14 533-ի փոխարեն»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է նա։

Ըստ Փաշինյանի` ոլորտի շրջանառությունն այս կիսամյակում աճել է 24%-ով` 142 մլն դոլարից հասնելով 176 մլն դոլարի, իսկ ոլորտում ակտիվ կազմակերպությունների քանակն աճել է 11%-ով՝ 1007-ից հասնելով 1118-ի:

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 21-ին, Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ ներկայացրել էր Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը։

Ռազմավարությունը ենթադրում է, որ Հայաստանը կդառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր։ Նախատեսվում է ունենալ մինչև 10 մլրդ և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 000 աշխատող ստարտափ։

0
թեգերը:
աշխատատեղ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան