00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է Թինա Կանդելակին հայերեն խոսում. տեսանյութ

Բաժանորդագրվել
Համացանցում տարածված տեսանյութում Թինան խոսում է հայերեն, հարցեր տալիս դիմացինին։

Հայտնի հեռուստահաղորդավարուհի, «Մատչ ՏՎ» մարզական հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին իր և դերասան Մլեչնիի ռեփ-բաթլի մասին հարցին հայերեն է պատասխանում։

YouTube-ի ալիքով Versus Battle (լատ. versus` դեմ, անգլ. battle` կռիվ, մարտ) ռուսական առցանց շոուի ընթացքում, որի մասնակիցները ռեփի և հիփ-հոփի կատարողներն են, մրցում են կենդանի լեզվային ելույթներում, Թինային հարցնում են, թե վերջապես երբ տեղի կունենա Մլեչնիի հետ նրա «վերսուսը»։ Հարց տվող երիտասարդը ներկայանում է Արման անունով։

Телеведущая Тина Канделаки и главный редактор телеканала Russia Today Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Դու տաքարյուն հայուհի ես. Կանդելակին ու Սիմոնյանը «վիճել» են Telegram–ում

Ի պատասխան Թինան ծիծաղում է և հարցնում. «Արման, հա՞յ եք»։ Դրական պատասխան ստանալուց հետո Կանդելակին հանդիսատեսին ապշեցնում է իր հայերենով։

«Հայերենք կարողանո՞ւմ եք խոսել»,- հարցնում է նա։

«Իհարկե», — պատասխանում է Արմանը։

Թինան շարունակում է. «Վա։ Հասկանո՞ւմ եք։ Ի՞նչ եք ասում»։

«Այստեղի՞ց եք, թե՞ Հայաստանից։ Որտեղի՞ց եք», — շարունակում է Կանդելակին հայերեն։

«Հայաստանից եմ եկել», — պատասխանում է Արմանը։

«Հայաստանի՞ց եք եկել։ Եվ ինչո՞ւ եք եկել», — ասում է Թինան։

«Դե, ընտանիքով այստեղ ենք տեղափոխվել», — ասում է Արմանը։

«Ա, ընտանիքով։ Օջախով եք եկել ուրեմն։ Լավ լինեք, սաղ լինեք։ Հաջողություն», — ժպտալով ասում է Կանդելակին։

Հատկանշական է, որ Թինան կիրառում է «օջախ» բառը։ Կարելի է ենթադրել, որ նա բավականին լավ տիրապետում է խոսակցական հայերենին։

Հայերեն զրույցից հետո Թինան անցնում է ռուսերենի. «Լսեք, դե հասկանում եք, որ եթե ես` վրացիս, հայերեն այսպես եմ խոսում, ապա Մլեչնիից հենց այնպես պոկ չեմ գա։ Կլինի։ Գարնանը։ Գրում ենք, պատրաստվում, որպեսզի լավ լինի, որ երկրպագուներին չհիասթափեցենք։ Այնպես որ ամեն ինչ կլինի»։

Լրահոս
0