Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի բուհում. ինչպես է փող աշխատել ռեկտորը. տեսանյութ

270
(Թարմացված է 16:12 17.07.2018)
Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում ԲՈՒՀ-ի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել և հետաքրքիր փաստեր է պարզել։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գասպարյանի` 2009 թ. օգոստոսի 31-ի հրամանով մի քաղաքացի ձևակերպվել է որպես պատմության ֆակուլտետի ուսանող։

Նա փաստացի ուսման վարձ չի վճարել, դասընթացների չի մասնակցել, քննություններ կամ ստուգարքներ չի հանձնել։ Սակայն 2009-2015 ուսումնական տարիների ընթացքում՝ հաշվառման մատյաններում, քննական և ստուգողական տեղեկագրերում, ընկերության հրամանագրքում և բարձրագույն կրթության դիպլոմների բաշխման մատյանում լրացվել են կեղծ տվյալներ, արդյունքում՝ քաղաքացու անվամբ դուրս է գրվել կեղծ ավարտական դիպլոմ։

Բացի այդ, պարզվել է, որ Նիկողոս Գասպարյանը 2014-2018 թվականներին ուսանողներից գանձած ուսման վճարների մի մասը չի մուտքագրել ԲՈւՀ-ի դրամարկղ և խուսափել է հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից։ Հարկային մարմիններին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու արդյունքում, նախնական հաշվարկով, 2015-2017 հարկային տարիների ընթացքում շահութահարկի մասով պետությանը պատճառվել է շուրջ 6.230.000 դրամի վնաս։

Հուլիսի 14-ին փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Քննությունը շարունակվում է։

270

Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութեր

150
(Թարմացված է 21:11 04.08.2020)
Պայթյունի հետևանքով կոտրվել են ոչ միայն մոտակա տների, այլև մի քանի կիլոմետրի վրա գտնվող կառույցների ապակիները։ Համացանցում արդեն տեսագրություններ են հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, ուժգին պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պայթյունից առաջ կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է բարձրացել երկինք։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

​Պայթյունի ալիքը կոտրել է մի քանի կիլոմետրի վրա գտնվող շինությունների ապակիներն ու դռները։

Տուժածների և զոհերի մասին տեղեկություն դեռ չկա։

150
թեգերը:
Լիբանան, պայթյուն
Ըստ թեմայի
«Պայթյուն որոտաց, ու ես ընկա»․ Մոսկվայի մարզում սարսափելի պայթյունից քանդված տան կադրերը
Թբիլիսիի գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել
Մոսկվայի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 4 բնակարան այրվում է

Արարատի մարզում մեծածավալ ճանապարhաշինություն է ընթանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

74
(Թարմացված է 10:01 04.08.2020)
ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված հերթական տեսանյութը Արարատի մարզում կատարվող շինարարական աշխատանքների մասին է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից։ Այն այս անգամ Արարատի մարզում կատարվող աշխատանքների մասին է։ Տեսանյութում երևում է` ինչպես են վերանորոգում Երևան–Արտաշատ–Այգևան հանրապետական նշանակության ճանապարհը։ 

Նշենք, որ ծրագրի արժեքը 1 մլրդ 41 մլն դրամ է։ Ճանապարհի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։

Հավելենք, որ Երևան–Արտաշատ–Այգևան ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 25–30 տարի առաջ։

Մարզում սուբվենցիոն ծրագրով նորոգվում են նաև Այնթապ համայնքի փողոցները, Երասխի դպրոցի մասնաշենքերից մեկն էլ վերակառուցվում է որպես մանկապարտեզ։ Այնտեղ հաճախելու է 20 երեխա։ Ծրագիր արժեքը 116 մլն դրամ է։

Փաշինյանը հրապարակել է սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհին նկարահանված տեսանյութը

74
թեգերը:
շինարարություն, Ճանապարհ, Արարատի մարզ
Ըստ թեմայի
Չինարի գյուղը ռմբակոծությունից հետո. առանց մեկնաբանությունների. տեսանյութ
Ինչ է արվում Գեղարքունիքի երեխաների համար. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիա

Ուկրաինացի մոդելին ծեծելուց հետո Թուրքիայի լողափը ժամանակավորապես փակել են

0
(Թարմացված է 21:12 04.08.2020)
Թուրքիայի զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը խոստացել է պատժել ուկրաինացի մոդելին և նրա ընկերներին ծեծողներին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի Իզմիրի մարզում գտնվող Մոմո լողափը, որտեղ ենթադրաբար ծեծի են ենթարկել ուկրաինացի մոդել Դարյա Կիրիլյուկին, փակել են 15 օրով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը։

Ավելի վաղ մոդելն Instagram–ի իր էջում հայտնել էր, որ կիրակի Մոմո լողափի անվտանգության աշխատակիցները ծեծել են իրեն ու իր ընկերներին։ Լողափի ներկայացուցիչներն էլ հայտարարել էին, որ ծեծկռտուքը սկսվել է խմբի ներսում, իսկ անվտանգության աշխատակիցներն ընդամենը փորձել են բաժանել նրանց։ Գեղեցկուհին հերքել է այդ հայտարարությունը և նշել, որ լողափի ադմինիստրացիան չի ցանկանում ներկայացնել տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, իսկ դա նշանակում է, որ նրանք թաքցնելու բան ունեն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Daria Kyryliuk (@dariakyryliuk)

Թուրքիայի զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը դատապարտել է այս միջադեպը և խոստացել պատժել մեղավորներին։ Լողափի ներկայացուցիչները հայտարարել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել իրենց տարածքից դուրս, իրենց աշխատակիցները որևէ կապ չունեն դրա հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Daria Kyryliuk (@dariakyryliuk)

Սակայն մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը որոշել է 15 օրով փակել լողափը։ Նախարարությունը վստահեցրել է, որ իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի երկրում օտարերկրյա զբոսաշրջիկների հանգիստը խաղաղ ու անվտանգ լինի։

Ուկրաինայի ՆԳՆ–ն իր հերթին հույս է հայտնել, որ այս միջադեպի արդար և արագ հետաքննություն կիրականացվի, մեղավորներն էլ պատասխանատվության կենթարկվեն։

Ուկրաինացի հաղորդավարուհուն ծեծել են և փորձել բռնաբարել որդու աչքի առաջ

ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն այսօր Facebook–ի իր էջում հայտնել է, որ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հանձնարությամբ հանդիպել է Ուկրաինայում Թուրքիայի դեսպանի տեղակալ Բուքեթ Կաբակջիի հետ և նրան փոխանցել Ուկրաինայի քաղաքացի Դարյա Կիրիլյուկին դաժան ծեծի ենթարկելու հետ կապված հաղորդումը։

Նշենք, որ 24 տարեկան Դարյա Կիրիլյուկը Green Vibes ապրանքանիշի համահիմնադիրն է։ Մոդելային կարիերան սկսել է 12 տարեկանից։ 18 տարեկանում ԱՄՆ է տեղափոխվել Ուկրաինայից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Daria Kyryliuk (@dariakyryliuk)

0
թեգերը:
Լողափ, ծեծ, մոդել, Թուրքիա
Ըստ թեմայի
Ֆրանսիայում ուղևորները ծեծելով սպանել են ավտոբուսի վարորդին, որը պահանջել է դիմակ դնել
Թուրքիայում հարձակվել են հայ երիտասարդի վրա ու ծեծել նրան
Ահա թե ինչ է լինում, երբ գնումների են գնում առանց դիմակի. ծեծկռտուք Ղազախստանում