Կրքեր սառույցի վրա. վրացի հոկեյիստն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին

98
Վրաստանի հոկեյի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Բասիլչենկոն ամուսնության առաջարկություն է արել սիրելի աղջկան խաղի ժամանակ։

Վրաստանի հոկեյի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Բասիլչենկոն ամուսնության առաջարկություն է արել սիրելի աղջկան Քեյփթաունում (ՀԱՀ)` Վրաստանի և Թայվանի միջև անցկացվող մրցաշարի խաղի ավարտից անմիջապես հետո։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Աղջիկը դուրս է եկել սառույցի վրա` Ալեքսանդրին հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար և ակնհայտորեն կորցրել իրեն, երբ հարձակվողը ծնկի է իջել և առաջարկել ամուսնանալ իր հետ։ Աղջիկը տվել է իր համաձայնությունը։

Ինչ վերաբերում է Աշխարհի առաջնության երրորդ դիվիզիոնի շրջանակներում անցկացվող խաղին, Վրաստանի հավաքականը ջախջախել է Թայվանին 11:2 հաշվով։

Վասիլչենկոն խաղի ժամանակ մեկ տափողակ է ուղարկել դարպասը և առանձնացել մեկ փոխանցմամբ։

Վրաստանի հավաքականը այս հաջողության շնորհիվ դարձավ մրցաշարի հաղթող երրորդ դիվիզիոնում և մյուս խաղաշրջանից ելույթ կունենա երկրորդ դիվիզիոնի «В» խմբում։

98

sys_stories