Հանդիպման հենց սկզբից Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը հանդիպման է ներկայացել ոչ թե երկխոսելու, այլ ՀՀ վարչապետի հետ քնարկելու իր հրաժարականը։
«Ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի մասին է, և ես եկել եմ այստեղ քննարկելու ձեր հրաժարականի պայմանները և իշխանության անցնցում փոխանցման պայմանները»,- նշեց Փաշինյանը։
Իր հերթին Սերժ Սարգսյանը նշեց, որ նման ձևով խոսելով Նիկոլ Փաշինյանն իրեն շանտաժ է անում։
«Դա բանակցություն, երկխոսություն չէ, պարզապես ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին, դուք չեք գիտակցում պատասխանատվության ստիճանը, դասեր չեք քաղել մարտի 1-ից, և եեթ պետք է այդ տողով ինձ հետ խոսեք, ապա ինձ մնում է ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդանրապես տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց` նշելով, որ այժմ իշխանությունը ոչ թե ներկա վարչապետի, այլ ժողովրդի ձեռքում է։
Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ ընտրությունների ժամանակ ձայների յոթ-ութ տոկոս հավաքած խմբակցության ղեկավարը չի կարող խոսել ժողովրդի անունից և լքեց հանդիպման վայրը։
Ադելիան ազատ ծրագիր է ներկայացրել` սահելով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության տակ։ Ընդհանուր 204,22 միավորով նա երրորդ տեղն է զբաղեցրել։ Ելույթից հետո Ադելիայի մարզիչը` Էթերի Տուտբերիձեն, խոսել է թերությունների մասին։
«Վերջին մասում պետք էր հույզեր ցույց տալ։ Ո՞ւր էր այդ ծրագիրը։ Չի կարելի մի կողմ դնել այն», - ասել է Տուտբերիձեն։
Նա նշել է, որ Ադելիան սկսել է ուղղել կոշիկը, ինչը չի կարելի անել շարժման ժամանակ։ Տուտբերիձեն նախատել է նաև «ժամանակից շուտ նետած քայլերի» համար:
«Ապագա թագուհի». Ադելիա Պետրոսյանին շատ քիչ էր մնացել ոսկի նվաճելու համար
Հիշեցնենք` Պետրոսյանը փետրվարին Կրասնոյարսկում պատանեկան առաջնության արծաթե մեդալ էր նվաճել:
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթական ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։
«Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանցավոր սխեման բացահայտվել է լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում իրենց դերն են կատարում ՊԵԿ շնագիտական կենտրոնի կինոլոգներն ու ծառայողական շները, ովքեր նույնպես ներգրավվել են այս խոշոր դեպքի բացահայտման աշխատանքներում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։
ԱԱԾ–ի հետ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը շարունակվում է` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:
Թմրանյութը`հարսի շորի ծալքերի մեջ. 2020–ին մաքսանենգության բացահայտման դեպքերն ավելացել են
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
