(1:25 / 9.73Mb / просмотров видео: 13701)

Մայրաքաղաքն անհանգիստ է. ցուցարարների ու ոստիկանների բախման դրվագներ

191
(Թարմացված է 06:37 17.04.2018)
Օրեր առաջ ԱԺ պատգամավոր, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մեկնարկել էր «Իմ քայլը» ակցիան` ՀՀ տարբեր քաղաքներով քայլերթ իրականացնելով։ Երեկվանից բողոքի ակցիաները տեղափոխվել են մայրաքաղաքի փողոցներ։

Այսօր ցուցարարներն արդեն փակել էին մայրաքաղաքի մի շարք գլխավոր փողոցները՝ Մաշտոցի, Բաղրամյան, Պռոշյան, Կորյունի, Ամիրյան՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Օրվա երկրորդ կեսին Փաշինյանի համախոհները որոշեցին շարժվել դեպի Ազգային ժողով, սակայն ոստիկանությունը փշալարերով փակեց նրանց ճանապարհը:

Ցուցարարներն, այնուհանդերձ, փորձեցին անցնել փշալարի վրայով՝ ճեղքելով նաև ոստիկաների հոծ շարքը: Նրանց առաջխաղացումը կանխելու նպատակով գործի դրվեցին ձայնալուսային նռնակներ:

Երկու կողմերի միջև բախում տեղի ունեցավ, որից առնվազն 46 մարդ տուժեց, այդ թվում ոստիկաններ: Նրանք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց:

Վիրավորների մեջ էր նաև Նիկոլ Փաշինյանը:

191

sys_stories