Հսկայական բեռնատար նավը բախվել է 85 միլիոն դոլարանոց առանձնատանը. տեսանյութ

196
Տեսանյութում երևում է` ինչպես է հսկայական բեռնատար նավը բախվում առանձնատանը, որը 85 միլիոն դոլար է գնահատվում։

Ականատեսները նկարահանել են այն պահը, երբ Մալթայի դրոշով Vitaspirit բեռնատար նավը բախվում է Բոսֆոր նեղուցի ափին` Ստամբուլի ասիական հատվածում գտնվող Ֆատիհ Սուլթան Մեհմեդի կամրջի տակ կառուցված շքեղ առանձնատանը։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը ցերեկը։

Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն շենքը զգալիորեն վնասվել է։

Առաձնատունը կառուցվել էր 18-րդ դարում և գնահատվում է 85 միլիոն դոլար։ Փլվել է շենքի երկրորդ և երրորդ հարկերի սյունը։

Այդ շենքում հաճախ են տարբեր միջոցառումներ անցկացվում` հիմնականում հարսանիքներ և համերգներ։

196

sys_stories