Արևային էներգիայի օգտագործման հեռանկարները Հայաստանում

294
(Թարմացված է 20:18 30.03.2018)
Արևային էներգիայի արտադրությունը Հայաստանի համար էներգետիկ ամենանպաստավոր ուղղությունն է։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Տետ ա Տետ» հաղորդաշարի հյուրերը պատմել են ոլորտի այսօրվա ու վաղվա մասին։

Անվճար ջեռուցում, էլեկտրաէներգիա և տաք ջուր. այս ամենն իրական է դառնում անսպառ արևային էներգիայի՝ արևային համակարգերի շնորհիվ:

Միջին ընտանիքի համար 2-3 կՎտ հզորությամբ հոսանքի ֆոտովոլտային արևային համակարգը բավարար է անվճար կենցաղային էլեկետրաէներգիա ունենալու համար, իսկ 200-300 լ տարողությամբ համակարգը՝ անվճար կենցաղային տաք ջուր ունենալու համար:

Արևային էներգիայի զարգացման հեռանկարն ու ներկա իրավիճակը Sputnik Արմենիա ռադիոկայանի «Տետ ա Տետ» հաղորդաշարի եթերում ներկայացրել են «Էկովիլ» ընկերության տնօրեն Տիգրան Օխանյանն ու մարքեթինգի և հանրային կապերի ղեկավար Լուսինե Բաղդասարյանը

294
թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (71)

sys_stories