Երևանի տարբեր դպրոցներից մոտ 30 երեխա իրենց ծնողների հետ «Զվարթնոց» օդանավակայան էին եկել Armenia ավիաընկերության հայտարարված ժամից շուտ։ Յուրաքանչյուրը ցանկանում էր առաջինը հասնել Boeing 737-500 օդանավի սրահ։
«Առաջին անգամ եմ ինքնաթիռ նստում, դա իմ երազանքներից մեկն է եղել և այսօր ես այստեղ եմ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց 13-ամյա Ելենա Կիրակոսյանը։
Նրա խոսքով` այսուհետ նա լավ կտիրապետի անվտանգության կանոններին և ավելի լավ պատկերացում կունենա օդանավի սրահի կառուցվածքի մասին։ Թեպետ համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, բայց անհնար է պատկերացնել ինքնաթիռի կառուցվածքը, իմանալ` ինչպես է այն աշխատում, եթե անձամբ չես եղել այնտեղ։
Կարո Պալազյանին «Բաց դասը» կօգնի կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Նա օդանավի կապիտանին իրեն հետաքրքրող հարցերն ուղղեց և այժմ կմտածի` արդյոք արժե ընտրել նման բարդ մասնագիտություն, թե՞ ոչ։
Ավիաընկերության ներկայացուցիչների մոտ իրական տոն կազմակերպելու գաղափարն առաջացել է մի քանի ամիս առաջ։ Նրանց դպրոցական առօրյան ավելի ուրախ դարձնելու համար ավիաընկերության աշխատակիցները որոշեցին միջոցառումն անցկացնել սեպտեմբերի սկզբին։ Նրանց այդ հարցում աջակցեց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը։
«Ճիշտն ասած, երբ կազմակերպում էինք այս միջոցառումը, չէինք ակնկալում, որ արձագանքը այդքան մեծ կլինի։ Հավատացեք, որ մենք ի սկզբանե ընդամենը 30 հայտի համար էինք մրցույթ հայտարարել, բայց մեկ օրում ստացանք հազարից ավելի հայտեր։ Նման դասեր կկազմակերպենք կանոնավոր», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։
Նա համոզված է, որ այդ դասերը նոր սերնդին կօգնեն ավելի մոտ լինել քաղավիացիային, հասկանալ` ինչպես է այն աշխատում ներսից, և գուցե ապագայում այդ մեծ ու բարդ համակարգի մի մասնիկ դառնալ։
Միջոցառման շրջանակներում դպրոցականների համար խաղային ոճի վարպետության դաս անցկացվեց. ով ավելի արագ պատրաստ կլինի թռիչքին, կգտնի տոմսում նշված իր տեղը։ Երեխաները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ օդաչուներից և բորտուղեկցորդուհիներից, և որ ամենակարևորն է` նստել ինքնաթիռի ղեկին։
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին քաղաքացիների կարծիքները տարբեր են ու հակասական։ Այս եզրահանգումը ծնվեց Երևանում արված հարցումից։
Ոմանք նշեցին, որ պատերազմում պարտության առաջին պատասխանատուն շտաբի պետն է, ոմանք էլ մեղադրեցին կառավարությունը։ Մեր երկրում անգամ կան մարդիկ, որոնց առհասարակ քաղաքականությունը չի հետաքրքրվում, նրանք չեն հետևում, քանի որ կորցրել են հավատը։
Մի տղամարդ, օրինակ, կարծում է, որ առաջին պարտություն կրողը զինվորականությունն է` անկազմակերպվածության պատճառով։ Նա կարծում է, որ գլխավոր շտաբի պետն է դրա պատասխանատուն։
Մեկ ուրիշն էլ ասում է, որ Նիկոլը բռնապետ չէ և ոչ մեկի նկատմամբ իրավունք չունի նման բան ձեռնարկելու։ «Իրենից ավելի հասկացող, գիտակից, կրթված մարդիկ կան, որոնց հետո պետք է բանակցությունների նստի, խորհրդակցի»,–ասաց նա։
90–ականների Արցախյան պատերազմի մասնակից մի տղամարդ էլ կարծում է, որ բանակը իրավունք չունի խառնվելու քաղաքական գործընթացներին։
«Գլխավոր շտաբի պետը պատասխանատու է ՀՀ անվտանգության, այդ թվում՝ ներքին անվտանգության համար, իր պարտականությունները փորձում է կատարել ըստ Սահմանադրության։ Խանգարում են կատարել թե՛ հին ուժերը, թե՛ նոր ուժերը։ Ով որ խանգարում է, ով որ վտանգ է սպառնում անվտանգությանը, նրանց էլ թող հեռացնի դաշտից։ Նա պատերազմ մղող զինվոր է ու պետք է կատարի իր պատասխանատվությունները ոչ այնպես, ինչպես Նիկոլը կատարեց Արցախում, այլ ճիշտ կատարի»,–ասաց հարցվողներից մեկը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է այսօր` ժամը 11։21-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի 5-րդ մասնաշենքում՝ «Գոլդ Շին» (4000 ք․մ) ՍՊԸ-ում։ 30 քմ տարածքում այրվել է մոտ 150 կգ սոսինձ և 10 փրփրապլաստ՝ մասամբ »,–նշված է հաղորդագրության մեջ:
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։50-ին, մարել՝ 12։18-ին։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում
