Թե ինչ են անում վրացիները Երևանի գլխավոր հրապարակում

491
(Թարմացված է 19:38 13.09.2017)
Երիտասարդ տղաների ու աղջիկների խումբն իսկական համերգ է կազմակերպել Երևանի կենտրոնում։

Երիտասարդները Հանրապետության հրապարակը լցրել են վրացական կրքոտ պարի ելևէջներով։ Տեսանյութը հրապարակվել է վրացական էջերից մեկում։

Նրանք, ամենայն հավանականությամբ, Երևան են ժամանել Վրաստանից։ Չի բացառվում, որ  հանդես են գալիս որևէ համույթի կազմում։

491

ԳՇ պետն է մեղավո՞ր, թե՞ կառավարությունը. քաղաքացիները խոսել են ներքաղաքական վիճակի մասին

92
(Թարմացված է 23:13 04.03.2021)
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել մայրաքաղաքում` պարզելու համար, թե ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ինչ գիտեն մեր քաղաքացիները և ինչպես են տրամադրված։

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին քաղաքացիների կարծիքները տարբեր են ու հակասական։ Այս եզրահանգումը ծնվեց Երևանում արված հարցումից։

Ոմանք նշեցին, որ պատերազմում պարտության առաջին պատասխանատուն շտաբի պետն է, ոմանք էլ մեղադրեցին կառավարությունը։ Մեր երկրում անգամ կան մարդիկ, որոնց առհասարակ քաղաքականությունը չի հետաքրքրվում, նրանք չեն հետևում, քանի որ կորցրել են հավատը։

Մի տղամարդ, օրինակ, կարծում է, որ առաջին պարտություն կրողը զինվորականությունն է` անկազմակերպվածության պատճառով։ Նա կարծում է, որ գլխավոր շտաբի պետն է դրա պատասխանատուն։

Մեկ ուրիշն էլ ասում է, որ Նիկոլը բռնապետ չէ և ոչ մեկի նկատմամբ իրավունք չունի նման բան ձեռնարկելու։ «Իրենից ավելի հասկացող, գիտակից, կրթված մարդիկ կան, որոնց հետո պետք է բանակցությունների նստի, խորհրդակցի»,–ասաց նա։

90–ականների Արցախյան պատերազմի մասնակից մի տղամարդ էլ կարծում է, որ բանակը իրավունք չունի խառնվելու քաղաքական գործընթացներին։

«Գլխավոր շտաբի պետը պատասխանատու է ՀՀ անվտանգության, այդ թվում՝ ներքին անվտանգության համար, իր պարտականությունները փորձում է կատարել ըստ Սահմանադրության։ Խանգարում են կատարել թե՛ հին ուժերը, թե՛ նոր ուժերը։ Ով որ խանգարում է, ով որ վտանգ է սպառնում անվտանգությանը, նրանց էլ թող հեռացնի դաշտից։ Նա պատերազմ մղող զինվոր է ու պետք է կատարի իր պատասխանատվությունները ոչ այնպես, ինչպես Նիկոլը կատարեց Արցախում, այլ ճիշտ կատարի»,–ասաց հարցվողներից մեկը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

92
թեգերը:
Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Իշխանություն, ընդդիմություն, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը

Բալահովիտ գյուղի արտադրամասերից մեկը հայտնվել է կրակի ճիրաններում. տեսանյութ

40
(Թարմացված է 19:06 04.03.2021)
Փրփրապլաստի արտադրամասում այրվել է մոտ 150 կգ սոսինձ և 10 փրփրապլաստ։ Տեսանյութում երևում է` ինչպես են հրշեջները մարում կրակը։

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է այսօր` ժամը 11։21-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի 5-րդ մասնաշենքում՝ «Գոլդ Շին» (4000 ք․մ) ՍՊԸ-ում։ 30 քմ տարածքում այրվել է մոտ 150 կգ սոսինձ և 10 փրփրապլաստ՝ մասամբ »,–նշված է հաղորդագրության մեջ:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։50-ին, մարել՝ 12։18-ին։

Կապանի օդանավակայանի մոտ տնակ է այրվել

40
թեգերը:
տեսանյութ, հրդեհ, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի Վարդանանց փողոցում ավտոմեքենա է այրվում. տեսանյութ
Հրդեհ ավտոմեքենայում. Nissan Tiida–ի 39–ամյա վարորդն այրվածքներ է ստացել
Արարատի մարզի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել
Արխիվայինհ լուսանկար

Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 16:14 04.03.2021)
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով` տեղումնառատ օրերը դեռ կշարունակվեն։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

0
թեգերը:
ձյուն, Մարզ, Հայաստան, օդի ջերմաստիճան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան