(27:45 / 202.81Mb / просмотров видео: 137)

«Ժամանակի ստվերները» չստվերեցին ժամանակը

907
(Թարմացված է 23:29 24.08.2017)
Օգոստոսի 25-ին Երևանում մեկնարկելու է «Ժամանակի ստվերները: Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995» ցուցահանդեսը, որը լույս է սփռում 20-րդ դարի վերջի խորհրդային լուսանկարչության անտեսված ժառանգությանը, ներկայացնելով 1970-90-ականների նշանավոր հայ լուսանկարիչներից մեկի՝ Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսը:

Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի հյուրերն են «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի տնօրեն, արվեստաբան, «Ժամանակի ստվերները» ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը և

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը։

Դեռևս 1970-ականների սկզբին որպես վավերագրական լուսանկարչության վարպետ ճանաչված Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ հրապարակվել են տեղական և համամիութենական պարբերական մամուլում:

Նա միակ խորհրդահայ լուսանկարիչն է, որը պատկերել է Աֆրիկան և յուրատիպ շարքերով անդրադարձել Լատվիային, Էստոնիային, Ֆրանսիային, Բելգիային, Ավստրիային և այլ երկրների:

Սակայն Հարությունյանի հիմնային նպատակն էր ստեղծել Հայաստանի կերպարանափոխվող հասարակության իրապես վերլուծական դիմանկարը, որը նա հետևողականորեն կառուցել է գործածելով հետազոտական պատկերաշարերի նորարական ձևաչափը:

1990-ականների վերջերին, խորը հիասթափություն վերապրած արվեստագետը ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն: Պահպանված սևապատկերներից երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ վեց տարվա ընթացքում:

907
թեմա:
ԱրտԲոքս (107)

sys_stories