(1:57 / 14.91Mb / просмотров видео: 87)

Լճում խեղդվելուց մինչև ցուցահանդեսի կազմակերպում. Կարապի լճում տոնական տրամադրություն է

92
(Թարմացված է 22:40 15.08.2017)
Օգոստոսի 15–ից մինչև սեպտեմբերի 30–ը Երևանի Կարապի լճում կանցկացվի քանդակագործ Աշոտ Հարությունյանի «Ժամանակակից քանդակը` Կարապի լճում» խորագրով նախագիծ–ցուցահանդեսը։

Ցուցադրությանը ներկայացված է 25-ից ավելի քանդակ։

Ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների` կարևոր նպատակներից է երիտասարդ սերնդի մեջ արվեստի հանդեպ սեր արթնացնել, ցույց տալ, որ Երևանում մոնումենտալ արձաններին ու ավանդական արձանագործներին լրացնում են նաև այլ արվեստագետներ։

Քանդակագործ Աշոտ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մի գաղտնիք բացահայտեց` երբ մանուկ է եղել, լողացել է Կարապի լճում ու քիչ է մնացել` խեղդվի։ Չնայած այս ամենում խորհրդանշական ոչինչ չի տեսնում։ Պարզապես իրերն ու հանգամանքները նրան կրկին հասցրել են այստեղ` այս անգամ արվեստի ցուցադրմամբ։

92

sys_stories