(1:48 / 12.27Mb / просмотров видео: 345)

Sputnik Արմենիան արձանագրել է` ինչպես է Իլ–76-ը «ջրում» Խոսրովի անտառը

345
(Թարմացված է 21:07 15.08.2017)
Ռուսական հրշեջ ինքնաթիռը մարում է Խոսրովի անտառի հրդեհը։ Sputnik Արմենիան նկարահանել է հրդեհաշիջման գործընթացը։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհը բռնկել է օգոստոսի 12-ի կեսօրին։ Հրդեհը սկսվել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 20 կմ հյուսիս գտնվող հատվածում։ Արդեն չորրորդ օրն է` տարերքը զսպել չի հաջողվում։

Հայ փրկարարներն ու հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ, որը Խոսրովի արգելոցի նորանոր տարածքներ է գրավում։

Օգոստոսի 15-ին ԱԻՆ-ի շտաբը տեղափոխվել է Ալմալաղ լեռան մի լանջից մյուսը, որտեղ իրավիճակն ավելի բարդ էր։ Անվտանգության նկատառումներից ելնելով` լրագրողներին թույլ չեն տալիս անցնել բուն արգելոցի տարածք, որտեղ աշխատում է ռուսական Իլ-76-ը։

Հրդեհի գոտու ուղղությամբ իրականացված առաջին թռիչքի ժամանակ ռուս փրկարարներից բացի, ինքնաթիռում է եղել նաև Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։

Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը միանգամից կարող է ավելի քան 42 տոննա ջուր լցնել հրդեհի օջախների վրա, նաև պատսպարման շերտ ստեղծել` 800 մետր երկարությամբ ու 60 մետր լայնությամբ։ Այն աշխարհի ամենախոշոր հակահրդեհային ինքնաթիռներից է։

Կրակի դեմ պայքարը շարունակվում է։

345
թեմա:
Հրդեհվող Հայաստան (47)

sys_stories