(1:35 / 12.35Mb / просмотров видео: 98)

Ռոստովցի ուսանողները Երևանում երգեցին «Հայաստան» երգը

42
(Թարմացված է 22:43 15.08.2017)
Ռոստովի հաղորդակցության ուղիների պետական համալսարանի ուսանողները Հայաստանում են։ Ռոստովցի ուսանողների պատվիրակությունը շրջում է Կովկասում «Մեր պատմության փառքի ճամփաները» հայրենասիրական ակցիայի շրջանակում։

«Հայաստանը մեզ շատ է դուր եկել։ Այստեղ հյուրընկալ ու բարի մարդիկ են ապրում, մեզ դուր է եկել հարուստ բնությունը»,- Sputnik Արմենիային ասաց «Ուսպեխ» համույթի արտիստ Վսևոլոդ Չեռնյավսկին։

Նա իր ընկերների հետ հարգանքի տուրք մատուցեց Մեծ Հայրենականի զոհերին` ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։

Հայաստան ժամանած ռոստովցիները Հաղթանակի այգում երգեցին «Հայաստան» երգը։

42

sys_stories