(3:08 / 22.72Mb / просмотров видео: 251)

Որտե՞ղ է, իրականում, ծնվել Ավետիք Իսահակյանը

120
(Թարմացված է 21:24 29.07.2017)
Sputnik Արմենիան զբոսնելու է հրավիրում այն տանը, որտեղ ծնվել է Մեծն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։

Թոնրատուն. այդպես է կոչվում Գյումրիում գտնվող Իսահակյանի թանգարանի այն մասըը, որտեղ ծնվել է բանաստեղծը։

Քանի որ նա ծնվել է աշնան վերջին ՝ հոկտեմբերի 30-ին, իսկ Շիրակ աշխարհում հոկտեմբերը ցուրտ է, ծննդաբերությունը կազմակերպել են այստեղ, ուր նաև փառապանծ հացն է արարվում:

Իսահակյանը միշտ, երբ եկել է այս տուն, ասել է այս վայրը սուրբ է. «Այստեղ է մայրս ինձ աշխարհ բերել և աշխարհ ընկնող առաջին լույսն այս պատուհանից եմ զգացել»:

Հյուրասենյակը տան զարդն է, ու հատկապես ձմռան երեկոները սեղանի շուրջ նստած մարդիկ հյուրասիրվել են, թեյախմություն է եղել Իսահակյանների տանը: Իսկ ինքնաեռը Իսահակյանի թափառ կյանքում շրջել է նրա հետ աշխարհից աշխարհ ու նորից վերադարձել տուն:

Սեղանին դրված են նրա գրչատուփը, գրիչները, նաև գրքեր, Աբովյանի նկարը։ Աբովյանը նրա համար եղել է խորհրդանիշ, գրական ասպարեզ մտնելու ու ոգևորության առիթ:

Իսահակյաններն ունեցել են 2 թոնիր՝ ճաշ եփելու և հաց թխելու համար։

Թանգարանի աշխատակիցների երազանքն է՝ թոնիրը վերաբացել, հացն ու թխենք այդ հաց թխել ու այցելուներին բաժանել, որ նրանք կարողանան Իսահակյանի շնչով իրենց հետ տանել նաև գյումրեցիների շունչը:

120

sys_stories