(3:45 / 26.74Mb / просмотров видео: 116)

Նուբայի լեռնեցիների կենցաղը. ինչո՞վ էին սնվում և ի՞նչ սովորություններ ունեին նրանք

998
(Թարմացված է 11:40 05.07.2017)
Սուդանի Նուբա լեռներում ռումբերի տեղատարափի տակ համեստ ու պարտաճանաչ իր գործն է անում Թոմ Քաթինան, որն այս տարի արդեն 2–րդ անգամ դարձավ «Ավրորա» մրցանակաբաշխության գլխավոր հավակնորդը, հետո նաև` դափնեկիրը։ Այդ առթիվ օպերատոր–ռեժիսոր Խանե Պողոսյանը մեկնեց Նուբա լեռներ` նկարելու Թոմին ու լեռնեցիներին։

Առաջին օրը Խանեի համար նշանավորվեց առավոտյան արթնանալուց հետո կարիճի ընկերակցությունը տեսնելով։ Դրանից հետո այլևս ոչնչից չվախեցավ։ Աղքատություն, սով ու մահացու հիվանդություններ. Նուբա լեռների բնակիչների ամենօրյա սպառնալիքներն են։

«Գարու տեսակ ունեին, որ կոչվում էր «սորգոմ»։ Դա էր նրանց մթերքը։ Նրանք դրանից պատրաստում էին գարեջուր, «մարիսա» էր կոչվում այդ գարեջուրը, շիլաներ էին պատրաստում, տարբեր ուտեստներ։ Կարելի է ասել, որ դա նրանց հիմնական ուտելիքն էր։ Այնտեղ առանձին գյուղակ կար, որտեղ ապրում էին սուր վարակիչ հիվանդություններով մարդիկ։ Բազմիցս այդտեղ նկարահանումներ եմ ունեցել ` շփվելով շատ տարբեր հիվանդություններ կրող մարդկանց հետ. տուբերկուլոզ, մալարիա և այլն»,- պատմեց Խանեն։

Նուբա լեռները քաղաքակրթությունից դուրս է, բայց այստեղ շատ լավ տիրապետում են բարևելու ձևերին։ Տղամարդ, թե կին, մոտենում են ու ձեռքով բարև տալիս։

«Փոքրիկներն անընդհատ վազում էին մեքենաների հետևից` գոչելով կավաջա, կավաջա, կավաջա։ Հետաքրքիր էր այն զգացողությունը, որ գուցե դու առաջին սպիտակամորթն ես, որն այցելել է նրանց։ Մի քանի անգամ մոտոցիկլետով ճամփորդել եմ այնտեղ, փոքրիկներն անընդհատ փորձում էին վազել, հասնել ինձ ու բարևել։ Այդ ջերմությունն աննկարագրելի է»,-- ժպիտով հիշեց Խանե Պողոսյանը։

Հայաստանից մեկնած օպերատորը շուրջ 2 ամիս ապրել է Թոմ Քաթինայի տանը։ Բժիշկը մյուսների համեմատ ոչ մի առավելություն չունի, ապրում է առանց էլեկտրաէներգիայի, կոյուղու ու տարրական կենցաղային պայմանների։ Բայց երջանիկ է։ Քաթինան Խանեին պատմել է, որ կինը նուբացի է։ Նազիմային հասնելու համար նա մեծ ճանապարհ է անցել։

998
Ըստ թեմայի
Կավաջա կամ սպիտակ մարդ. այսպես են հայ բժիշկներին դիմել Նուբա լեռներում
Նուբա լեռներից Հայաստան. հայ բժիշկներին այդ միջավայրը «մաքրեց ու նորոգեց»

sys_stories