(40:58 / 313.41Mb / просмотров видео: 45)

Շեֆ Լուսիի համար խոհանոցն արվեստանոց է

35
(Թարմացված է 14:49 04.07.2017)
Շեֆ խոհարար Լուսին 27 տարի է` բնակվում է ԱՄՆ–ում։ Ստեղծագործում է գաստրոնոմիայի աշխարհում և հեղինակային ուտեստներ ստեղծում։ Sputnik Արմենիայի «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում Լուսին պատմում է իր ձեռքբերումների մասին։

Լուսի Ֆիշեր-Կարապետյանն ասում է` շեֆ խոհարար լինելը նշանակում է անվերջ կատարելագործում և կրեատիվ միտք։ Խոհարարությունն անսպառ ստեղծագործելու ասպարեզ է, սակայն կարևոր է իմանալ, որ հրուշակեղենի, թխվածքների պատրաստմանը սա չի վերաբերում։ Թխվածք պատրաստելիս անհրաժեշտ է պահպանել բաղադրատոմսը։ Եթե ուտեստ պատրաստելը գեղանկարչություն է, ապա խմորեղեն պատրաստելը` ճշգրիտ գիտություն։

Լուսին հաճախ է լինում Հայաստանում և պատրաստ է իր փորձը փոխանցել նաև հայ խոհարարներին։

Զրույցը կարող եք ունկնդրել նաև Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (106.0 FM)։ Sputnik Արմենիայի տաղավարում Լուսի Ֆիշեր-Կարապետյանի հետ զրուցում է «Կաղապարից դուրս» հաղորդաշարի հեղինակ Ամալյա Պապյանը։
35
թեմա:
Կաղապարից դուրս (135)

sys_stories