(5:31 / 44.13Mb / просмотров видео: 375)

Սա Հայաստանն է. սևանյան ամրոց՝ ստորջրյա մուտքով

1217
Ստորջրյա աշխարհն ու Սևանի գաղտնիքները. «Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Հովհաննես Հակոբյանն ու Կարեն Բալայանը, ջրասույզների հանդերձանք հագնելով, տեսախցիկով իջել են Սևանի հատակ՝ հին միջնաբերդ տանող ստորջրյա գաղտնի մուտքը գտնելու համար։

Բերդկունքի փլատակները գտնվում են Սևանա լճի արևելյան ափին։ Բերդը կառուցվել է մ.թ.ա. I կամ II հազարամյակներում։ Միջնաբերդը փոքր թերակղզու վրա է կառուցվել, ցամաքի մնացած մասից առանձնացված է բերդապարիսպով։ Ջրի կողմից այն պաշտպանված է անհաս ժայռերով, որոնց միջև կա փոքր, բայց հարմարավետ լճախորշ։

Բերդում կառույցներից գրեթե բան չի մնացել, բայց գետնի տակ տանող ճանապարհներ կան։ Մուտքերից մեկը բերդի սահմաններից դուրս է գալիս դեպի ցամաք, իսկ մյուսը ջրի տակ է անցնում։ Ստորջրյա հատվածում սյուների և պատկերազարդ պատերի փլվածքներ են։ Դրանց վրա հարմարավետ հիմնվել են սևանյան ֆլորան և ֆաունան։ Ստորջրյա նկարահանումների ընթացքում ակնարկի հեղինակները գտնում են ենթադրյալ գաղտնի ելքը դեպի ջուր։ Բայց այն փակվել է կամարի փլուզման հետևանքով։

Բերդի լճախորշի մոտ ընկած են քարե խարիսխներ։ Բերդկունքի պատերի մոտ կարելի է նկատել կավե իրերի կտորներ և տնային կենդանիների ոսկորներ։ Բոլոր գտածոները կրաքարի հաստ շերտով են պատված, ինչը վկայում է նրանց պատկառելի տարիքի մասին։ Դրանց մեծ քանակությունը խոսում է հին բնակիչների ակտիվության և այդ բնակավայրի կարևոր դերակատարության մասին առևտրի հարցում։

Սևանով այն ժամանակ անցնում էին կարևոր քարավանային ճանապարհներ։ Բերդկունքի հակառակ ափին երկու բնակավայր է գտնվում` Շորժան և Արտանիշը։ Ուղիղ գծով դրանց հեռավորությունը 15 կիլոմետր է։ Համընթաց քամու դեպքում առագաստանավը կարող է հաղթահարել այդ հեռավորությունը 3–4 ժամվա ընթացքում։ Իսկ ափով՝ ցամաքով, այդ 60 կմ ճանապարհը կտևեր 20 ժամ։ Ընդ որում` նավի վրա ավելի շատ ապրանք կարելի է բեռնել, քան սայլակի։

1217
թեմա:
Սա Հայաստանն է (15)
Ըստ թեմայի
Սա Հայաստանն է. ստորջրյա աշխարհի հայ արքայազնը
Սա Հայաստանն է. Հայկական նավագնացության գաղտնիքները
Սա Հայաստանն է. հայկական Վենետիկը` Սևանի լեռներում

sys_stories