(0:39 / 5.05Mb / )

Sputnik Արմենիայի ռադիոհաղորդումները կարելի է ունկնդրել նաև հեռուստացույցով

59
(Թարմացված է 09:13 09.06.2017)
«Ռոստելեկոմ» ընկերության բաժանորդներն այսուհետև կարող են Sputnik Արմենիայի ռադիոհաղորդումներն ունկնդրել նաև «Ռոստելեկոմի» ներկայացրած փաթեթի «Ռադիո» բաժնում:

Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո (FM 106.0) և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։

Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

59

sys_stories