(0:49 / 7.21Mb / просмотров видео: 7713)

Մոսկվայի բակերում փոթորիկը պոկել է ծառերն ու վնասել մեքենաները

51
(Թարմացված է 22:24 29.05.2017)
Երկուշաբթի՝ մայիսի 29–ին, Մոսկվայում փոթորիկ է մոլեգնել։ Քամին պոկել է ծառերը և տների տանիքները։ Զոհվել է 11 մարդ։

Արհավիրքի հետևանքով ավերածություններ են գրանցվել, կաթվածահար է եղել հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Քամու ուժգնությունը հասել է 16 մ/վ-ի։ Օդերևութաբանների հաղորդագրությունների համաձայն` մինչև առավոտ Մոսկվայում ուժեղ անձրև կտեղա, կանխատեսվում է ամպրոպ, կայծակ, կարկուտ, քամու արագությունը կարող է հասնել 22 մ/վ-ի։

ԱԻՆ-ի կանխատեսներով` արտակարգ պատահարներ կարող են գրանցվել` կոտրված ծառեր, գովազդային վահանակներ, ՃՏՊ-ներ։

51

sys_stories