(4:11 / 30.70Mb / просмотров видео: 26)

Կար ժամանակ` իշխանավորն աշխատանքի էր գնում հնամաշ շորերով

43
Աղքատ երկրի հարուստ իշխանավորի կերպարն այսօր այնքան է արմատացել մեր գիտակցության մեջ, որ դժվարանում ենք անգամ պատկերացնել՝ ընդամենը 100 տարի առաջ հայ նախարարները հագնելու շոր անգամ չունեին:

Այսօր դժվար է պատկերացնել, որ Հայաստանի առաջին Հանրապետության ղեկավարներն աշխատանքի էին գնում հնամաշ շորերով: Բայց ՀՅԴ պատմության թանգարանում պահվող նմուշներն այդ ամենի խոսուն վկայությունն են:

Թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանի հավաստմամբ, առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի վերնաշապիկի ծակերը ոչ թե ժամանակի ներգործության հետևանքն են, այլ նրա ապրած ժամանակների անխոս վկայությունը:

Մանրամասները` Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանի հեղինակային հաղորդաշարում։

43

sys_stories