(3:16 / 24.76Mb / просмотров видео: 10)

5 րոպե ռազմաճակատից կամ ինչպես Ռոզալիա Աբգարյանը հանդիպեց ապագա ամուսնուն

65
(Թարմացված է 11:36 09.05.2017)
Այս փխրուն կնոջը նայելով` դժվար է պատկերացնել, որ նա պատերազմ է անցել, կապավոր է եղել։ Ռոզալիա Սերգեյի Աբգարյանը ռազմաճակատ է մեկնել 18 տարեկանում։ Առաջին մարտական վիրավորումը ստացել է Ստալինգրադի մատույցներում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա պատմել է իր ռազմաճակատային հուշերի մասին։

Պատերազմի սարսափների մասին, թե ինչպես էին գոյատևում անմարդկային պայմաններում` մեկը մյուսի հետևից կորցնելով մարտական ընկերներին, Ռոզալիա Սերգեևնան գերադասում է չպատմել։ Չափազանց ծանր է հիշելը։

Ռազմաճակատում նա հանդիպեց ապագա ամուսնուն, որի հետ ապրեց 58 տարի։ Մանրամասները՝ տեսանյութում։

65

sys_stories