(22:10 / 162.32Mb / просмотров видео: 7)

Մայրաքաղաքի ասֆալտապատումը կձգվի ևս 20 օր

27
(Թարմացված է 23:42 01.05.2017)
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնում է Երևանի ավագանու ընտրություններին, խոսում ընտրապայքարի լավ ու վատ կողմերի, արված ու արվելիք աշխատանքների մասին։

Արամ Սուքիասյանն, ընդհանուր առմամբ, գոհ է ավագանու ընտրապայքարի ընթացքից, սակայն նշում է, որ լավ կլիներ՝ մրցակից ուժերը միշտ պահեին կոռեկտության սահմանը։

«Նախընտրական շրջանում միջանձնային հարաբերությունները հաճախ անտեղի փչանում են, որոնք ընտրություններից հետո դժվար է վերականգնել»,-նշում է Սուքիասյանը։

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի բանավեճից հրաժարվելուն` քաղաքապետի տեղակալն ասաց, որ բանավեճի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա, բայց Տարոն Մարգարյանն իր հետևում մեծ աշխատանք է թողել: Այդ առումով բանավիճող կողմերի մեջ անհավասարություն կա։

 

27

sys_stories