(2:10 / 16.66Mb / просмотров видео: 32)

Շահնազարյան. «Կոմիտասին տանջում էին մշտական վախերը»

213
(Թարմացված է 13:42 24.04.2017)
Հայոց ցեղասպանությունն անջնջելի հետք է թողել մեծագույն հայ երգահան և երաժշտագետ Կոմիտասի հոգում։

1915 թվականի ողբերգական իրադարձությունները արտացոլվել են ոչ միայն նրա արվեստում, այլև ուղիղ ազդեցություն են գործել նրա կյանքի ողջ ընթացքի վրա։

Եվ չնայած այն բանին, որ մեծն երգահանը կյանքի վերջին 20 տարիները անցկացրել է Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարանում, վերջին հետազոտությունները ապացուցում են, որ Կոմիտասը տառապել է հետտրավմատիկ խանգարումից, այլ ոչ թե շիզոֆրենիայից։

Այս և այլ հետաքրքիր տեսանյութեր դիտեք Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանի հեղինակային հաղորդաշարի ընթացքում։

213
թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (85)

Ոստիկանները բերման են ենթարկել «Վստրեչի ապերին». տեսանյութ

155
(Թարմացված է 18:58 12.07.2020)
Արամ Վարդանյանը մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության հատուկ նշանակայինները հուլիսի 12-ի լուսադեմին Երևանի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել 49-ամյա Արամ Վարդանյանին, որը քրեական աշխարհում հայտնի է «Վստրեչի ապեր» մականունով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նա մարտի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտի և անձի առևանգմանը հանցակցելու, ինչպես և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցանքներ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Արամ Վարդանյանը տեղափոխվել  է  քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Հիշեցնենք`ոստիկանությունը մարտի 9-ին հետախուզում էր հայտարարել քրեական հեղինակություն, «Վստրեչի ապեր» մականունով հայտնի 49-ամյա Արամ Վարդանյանի նկատմամբ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։

«Մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի». «Վստրեչի ապերի» փաստաբանը կբողոքարկի

Ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրել էր դիմել ոստիկանության մոտակա բաժին` երաշխավորելով տեղեկություն հայտնողի գաղտնիությունը։

155
թեգերը:
Ձերբակալում, Հայաստան, հետախուզվող, ՀՀ քննչական կոմիտե, Մեղադրանք, Արամ Վարդանյան
Ըստ թեմայի
Ոստիկանությունը «Վստրեչի ապերի» նկատմամբ հետախուզում է հայտարարել
«Վստրեչի ապերի» եղբորորդուն և հարևանին մեղադրանք է առաջադրվել. պաշտպան
Ինչպես են ոստիկանները մտել «Վստրեչի ապերի» տուն. տեսանյութեր
«Չփորձեք ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ». «Վստրեչի ապերը» հայտարարություն է տարածել

Կյանքի վերջին սելֆին. Կրասնոյարսկում ընկերները նկարել են՝ ինչպես է կինն ընկնում ժայռից

289
(Թարմացված է 17:14 12.07.2020)
Նախնական տեղեկություններով՝ 34-ամյա կինը հարբած է եղել։ Նա երկու երեխաների մայր էր։

Կրասնոյարսկի երկրամասում լուսանկարվելու ցանկությունը 34-ամյա կնոջ համար ողբերգական ավարտ է ունեցել։ «Վեստիի» փոխանցմամբ՝ ընկերները տեսանկարահանել են Եվգենիայի կյանքի վերջին րոպեները։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 7-ին Օյխա լեռան վրա։ Երկու կանայք ընդհանուր խմբից առանձնացել են լուսանկարվելու համար։ Նրանցից մեկը որոշել է վերևում լուսանկարվելու, իսկ մյուսը՝ Եվգենիան, ավելի էքստրեմալ լուսանկար ստանալու համար ժայռն ի վար է իջել։

Մի քանի սելֆիից հետո աղջիկը որոշել է վերադառնալ, բայց ոչ այն ճանապարհով, որով իջել էր։ Ինչ-որ պահի Եվգենիան սայթաքում է և գլորվում ժայռից ցած։ Ընկերներից մեկը օգնության է շտապում կնոջը, բայց չի հասցնում։

Նրա աչքի առաջ կինը գլորվում է քարերի վրայով և ընկնում 50 մետր բարձրությունից։ Դեպքի վայր ժամանած փրկարարները ժամեր անց դուրս բերել են բերել Եվգենիայի դին։

Նախնական տեղեկություններով՝ նա հարբած է եղել։ Եվգենիան երկու երեխաների մայր էր։

Երկու շաբաթ է՝ Արարատի մարզում փրկարարները որոնում են անհետ կորած 66-ամյա տղամարդուն

289
թեգերը:
Մահ, երեխա, փրկարար, Դիակ, Կրասնոյարսկի երկրամաս, Լուսանկար, սելֆի, Կին, Դժբախտ պատահար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ինչու է 27-ամյա կինը կախվել. մանրամասներ Շիրակում տեղի ունեցած դժբախտ պատահարից
Արցախում դժբախտ պատահարից պայմանագրային զինծառայող է մահացել
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Սարգիս Ղուլյանը 6 ամսվա զինծառայող էր, տան կրտսերը. մանրամասներ դժբախտ պատահարից
 Խոշոր եղջերավոր անասուններ

Հատուկ չվերթ խոշոր եղջերավոր անասունների համար, կամ ինչու են ՀՀ-ում սկսել միս քիչ ուտել

0
(Թարմացված է 20:49 12.07.2020)
Կորոնավիրուսն ու ճգնաժամը խախտել են տնտեսագիտության բոլոր կանոնները.  անասնագլխաքանակն ավելանում է, սպառումը՝ նվազում, բայց գներն առաջվա պես շարունակում են աճել: Հայ գործարարներն էլ իրենց անասուններն Իրաք են հասցնում վրացական ինքնաթիռի հատուկ չվերթով:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik, Նելլի Դանիելյան. Կորոնավիրուսի համավարակի ու արտակարգ դրության պայմաններում Հայաստանում նվազել են ընտանի կենդանիների մսի իրացման ծավալները:

Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ՝ 2020 թվականի հունվար-մայիսին» հետազոտության արդյունքները:

Դրանց համաձայն՝ մսամթերքի բոլոր տեսակների իրացումն այս տարվա 5 ամիսներին  շուրջ 5%-ով անկում է ապրել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Օրինակ՝ խոշոր եղջերավոր կենդանիների թարմ և սառեցրած մսի իրացման ծավալները կրճատվել են 5.1%-ով, խոզի մսինը՝ 4.8%-ով, ոչխարինը՝ 4.7%-ով:

Թե որն է նվազման պատճառը, Էկոնոմիկայի նախարարությունում չցանկացան մեկնաբանել՝  նշելով, որ այս պահին տիրապետում են միայն 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում իրականացրած սպանդի վիճակագրական տվյալներին, որոնք նույնիսկ գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները:

Իսկ, օրինակ, թռչնամսի առևտուրը, հակառակը՝ այս տարի ավելացել է 15%-ով: Պատճառն, ամենայն հավանականությամբ, դրա համեմատաբար էժան գինն է:

«Սպանդի համար իրացվել է 15.900 տոննա (կենդանի քաշով) գյուղատնտեսական կենդանի և թռչուն, որը 5.3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշին»,- նշված է նախարարության՝ Sputnik Արմենիային ուղղված պատասխանում:

Քաղաքակրթությունն ու գյուղացու կորցրած շահույթը. սպանդանոցների չերևացող կողմը

Աճը, թերևս, բացատրվում է նրանով, որ նախարարությունում ընտանի կենդանիների ու թռչնամսի իրացման ծավալների հաշվարկը ներկայացված է մեկ ցուցանիշով: Արդյունքում՝ թռչնամսի 15%-անոց աճը «ծածկում» է մնացած տեսակների անկումը, և վիճակագրությունն ստացվում է դրական ցուցանիշով:

Իսկ 2020 թվականի՝ ըստ կենդանատեսակների մսի արտադրության ծավալների վերաբերյալ տեղեկությունը, Էկոնոմիկայի նախարարությունը խորհուրդ է տալիս փնտրել արդեն հաջորդ տարի՝ 2021-ին, հրապարակվող Հայաստանի վիճակագրական տարեգրքում։

Պետական մարմինների հրապարակած թվերի տարբերությունը «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը մեկնաբանում է տեղեկությունների հավաքագրման ոչ վստահելի ու վաղուց իրեն սպառած մեթոդաբանությամբ:

Բանն այն է, որ Հայաստանում առկա անասնագլխաքանակի մասին վիճակագրությունը «վերևներին»  տալիս են գյուղապետերը:

«Կարծում եմ, որ գյուղապետերի ինստիտուտն արատավոր է, և գյուղապետերն իրավունք չունեն վիճակագրություն ներկայացնելու: Նրանք ներկայացնում են մարզպետարաններ, մարզպետներն էլ, բնական է, որ պետք է ավելի լավ թվեր նկարեն ու ներկայացնեն, որ վարչապետի ձեռքը չընկնեն: Արդյունքում՝ ունենում ենք ոչ վստահելի ու անիրական վիճակագրություն»,- ասաց Բերբերյանը:

Նրա համոզմամբ՝ հաշվետվությունը պետք է ներկայացնեն արտադրողները և դրա դիմաց ստանան համապատասխան աջակցություն պետությունից՝ անասնապահության տվյալ ուղղությունը զարգացնելու ծրագրերի կամ սուբսիդիայի տեսքով:

Գործող մեխանիզմի պայմաններում, Բերբերյանի դիտարկմամբ, տնտեսագիտության բոլոր իրողությունները խախտվում են. անասնագլխաքանակն ավելանում է, սպառումը՝  նվազում, բայց գներն առաջվա պես շարունակում են աճել:

Կենդանիների մորթը տարիներ շարունակ իրականացվել է հակասանիտարական պայմաններում. Պետրոսյան

Տնտեսագիտական օրենքներին հակասող այս իրավիճակն իրականում հասկանալու համար Բերբերյանը ոլորտի պատասխանատուներին առաջարկում է անձամբ գնալ գյուղեր ու տեղում պարզել, թե որքանով է իրականում պակասել անասնագլխաքանակը Հայաստանում ու ինչու ժողովուրդը միս չի գնում:

Ստեղծված խառնաշփոթի պատճառը, սակայն, ըստ Բերբերյանի, միայն  վիճակագիրները չեն: Նրա խոսքով՝ միսը թանկացել է, որովհետև Հայաստանում թանկացել է անասնակերը:

Իսկ կորոնավիրուսն ու տնտեսական ճգնաժամն իրենց հերթին ազդել են սպառողների վճարունակության վրա:

«Այսօր մոնիթորինգ ենք արել Երևանի շուկաներից մեկում: 2-3 օրվա միսը չի վաճառվել»,- հայտնեց ՀԿ նախագահը:

Մեծապես կրճատվել է նաև հանրային սննդի կետերի կողմից տարվա այս եղանակին սպառվող մսի ծավալը, ինչը ևս լրացուցիչ խնդիր է ոլորտի արտադրողների համար:

Բայց կա մի հետաքրքիր իրողություն ևս. պարզվում է՝ կորոնավիրուսի հետևանքով փակ սահմանները Հայաստանից արտահանվող մսի ծավալների վրա էապես չեն ազդել: Նույնիսկ այս իրավիճակում հայ գործարարները գտնում են իրենց արտադրանքն արտերկիր հասցնելու ուղիներ:

Վերջերս նման մի հետաքրքիր տեղեկություն չվրիպեց նաև Sputnik Արմենիայի ուշադրությունից: Մեր տեղեկություններով՝ հունիսի 28-ին Հայաստանում  վայրէջք  է կատարել Իրաքից ժամանած բեռնատար ինքնաթիռ, որը որոշ ժամանակ անց՝ արդեն բեռնված, Հայաստանից ուղղություն է վերցրել դեպի Իրաք:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հաստատեցին այս տեղեկությունը:

Ներում–բեկում չի լինելու. սուպերմարկետներն ու սննդի կետերը միսը կգնեն միայն սպանդանոցներից

Պարզվեց, որ հունիսի 28-ին Իրաքի Սուլեյմանիի օդանավակայանից Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել վրացական «Easy Charter LLC» ավիաընկերության բեռնատար օդանավը, որն, ի դեպ, Հայաստան է եկել դատարկ: Իսկ արդեն «Զվարթնոց» օդանավակայանից, ըստ ներկայացված փաստաթղթերի, Իրաքի Սուլեյմանիի օդանավակայան է տեղափոխել 38 տոննա խոշոր եղջերավոր անասուն:

Իրացման այս ծավալների մասին վիճակագրական հաշվարկներում առայժմ տեղեկություն չկա: Հունիս ամսվա տնտեսական տվյալները պաշտոնական ամփոփագրերում դեռ ներառված չեն:

 

0
թեգերը:
չվերթ, Միս, Հրաչ Բերբերյան, անասնակեր, Հայաստան
Ըստ թեմայի
ՄԻՊ–ը կզբաղվի անասնաբույծների բարձրացրած խնդիրներով
Մսամթերքն ու շաքարավազն էժանացել են. գները Հայաստանում
Կառավարությունը գյուղացուն առաջարկում է խելացի անասնագոմեր կառուցել
«Խելացի անասնատուն» անվանումն աբսուրդ է և զավեշտի է հասցնում գաղափարը. Հովհաննիսյան