(2:15 / 15.59Mb / просмотров видео: 34)

Ջերմոցային տնտեսության խոշոր ներդրողը` նախագահի այցի կենտրոնում

117
(Թարմացված է 20:05 19.04.2017)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է վարունգի և լոլիկի ջերմոցներ, այնուհետև «Սպայկա» ընկերության հյութերի և պահածոների արտադրության գործարան:

Sputnik Արմենիայի հետ զրույցում ընկերության աշխատակիցներից մեկը պատմել է, թե ինչ ժամկետում է հասնում լոլիկը և երբ են այն «հասցնում» սպառողի տներ:

«Սպայկա» ընկերությունը ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների դաշտում զբաղեցնում է առաջատար դիրքեր ամբողջ տարածաշրջանում:

Նախորդ տարվա դրությամբ ընկերության ուղղակի ներդրումները կազմել են 86 միլիոն դրամ: Մշտական աշխատատեղ է ձեռք բերել 926 մարդ:

Նախորդ տարի ընկերությունը կտրուկ ավելացրել է արտահանման ծավալները Ռուսաստանի Դաշնությունում` գրավելով գերիշխող դիրքեր ամբողջ ՌԴ տարածքում:

Այս տարի ընկերությունը զարգացրել է կաթի արտադրության և վերամշակման ուղղությունը և շարունակել ներդրումներ անել ինտենսիվ այգիների և ջերմոցաշինության ոլորտում:

117

sys_stories