(31:18 / 199.33Mb / просмотров видео: 391)

Վահրամ Սահակյանն այլևս գիրք չի գրի

2132
Գրող, թատերագիր Վահրամ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է «Մեա Կուլպա 2» ներկայացման, լեզվի առանձնահատկությունների, հայկական և հնդկական սերիալների, կեղծ արժեքների, մշակութային բարեփոխումների և լավ թատրոնի պատկերացումների մասին։
2132
թեմա:
ԱրտԲոքս (117)

Արամ Ա կաթողիկոսը շրջել է Բեյրութի հայկական թաղամասով և եկեղեցիներով. տեսանյութ

50
(Թարմացված է 23:44 11.08.2020)
Արամ կաթողիկոսին մանրամասն ներկայացրել են հայկական թաղամասի շենք–շինությունների և հայկական եկեղեցիների կրած վնասները։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր շրջել է Բուրջ Համուդ հայկական թաղամասով, ծանոթացել պայթյունի հետևանքով ստեղծված ավերածություններին։ Կաթողիկոսը նաև մտել է հայկական ս. Գևորգ և ս. Հարություն եկեղեցիներ, որոնք նույնպես զգալիորեն տուժել են արհավիրքից։

Շատ շենք–շինություններ պետք է հիմքից վերականգնվեն, շատ բնակարաններ արդեն պիտանի չեն ապրելու համար։ Վերականգնողական աշխատանքների իրականացումը դժբախտաբար շատ դժվար է լինելու, որովհետև Լիբանանը մինչ պայթյունը գտնվում էր տնտեսական ճգնաժամի մեջ, նաև կար համավարակը` իր վատ հետևանքներով։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստովանել է, որ նյութը պատշաճ ձևով չի պահվել։ Լիբանանի նախագահ Միշել Աունը հրաժարվել է միջազգային հետաքննությունից։ Հայտնի է, որ Բեյրութի նավահանգստի ու մաքսատան աշխատակազմից մոտ քսան մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ ղեկավարները։

Պայթյունի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 154 մարդ, նրանից 25-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ Եվս 60-ը անհետ կորած են։ Տուժել է ավելի քան 5000 մարդ։

Եթե հայերը լքեն Բեյրութը, ուր կգնան, կամ պատրաստ է Հայաստանն ընդունել հայրենակիցներին

Բեյրութի հայկական թաղամասերը դժբախտաբար գտնվում այն էին նավահանգստին մոտ, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պայթյունի հետևանքով մահացել է 13 հայ, վիրավորվել ավելի քան 250–ը, որոնց մեջ կան ծանր վիրավորներ։

 

50
թեգերը:
վնաս, Եկեղեցի, թաղամաս, հայկական, հայ, պայթյուն, Լիբանան, Բեյրութ, Արամ Առաջին կաթողիկոս
Ըստ թեմայի
Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել
Տասնյակ լիբանանահայեր այս գիշեր կգան Հայաստան

Պուտինը խոսել է իր դստեր ու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին. տեսանյութ

151
(Թարմացված է 18:35 11.08.2020)
Ռուսաստանի Դաշնության նախագահը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ պատմել է, թե ինչպես է իր դուստրը մասնակցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման մասին, որն առաջինն է աշխարհում։ Ռուսական պատվաստանյութն անվանել են «Սպուտնիկ V»։

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ

ՌԴ նախագահը նշել է, որ դեղամիջոցն արդյունավետ է ու կայուն իմունիտետ է ձևավորում։

Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Պուտինն ասել է նաև, որ իր դուստրերից մեկը մասնակցել է պատվաստանյութի փորձարկմանը և պատվաստվել է COVID-19-ի դեմ։ Ի՞նչ է տեղի ունեցել դստեր հետ, ո՞ւմ և ի՞նչ պայմաններում են պատվաստելու կորոնավիրուսի դեմ. ՌԴ նախագահն այդ ամենի մասին խոսել է կառավարության անդամների հետ այսօրվա խորհրդակցության ժամանակ։

Ո՞ր երկրներն են Covid-19–ի դեմ պատվաստանյութ մշակել

151
թեգերը:
Վլադիմիր Պուտին, պատվաստանյութ, կորոնավիրուս, Ռուսաստան
Ըստ թեմայի
Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը
Հայտնի է, թե երբ կսկսվի Covid 19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը
«Պատվաստանյութերի մրցավազք»․ ինչու՞ է Արևմուտքը մեղադրում Ռուսաստանին
Պուտինն ու Թրամփը

Պուտինին զանգելը փրկեց կործանումից. Թրամփ

0
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է` ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը փրկել ԱՄՆ էներգետիկան։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ էներգետիկան փրկելու համար ստիպված է եղել դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Մենք զանգեցինք Ռուսաստանին` նախագահ Պուտինին, և Սաուդյան Արաբիային, որոնք նավթի արդյունահանումը կրճատեցին օրական 10 մլն բարելով։ Այդպիսով մենք փրկեցինք էներգետիկան», – «Fox News« հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով` կորոնավիրուսի համավարակի պատճառով ԱՄՆ–ի նավթարդյունահանման ոլորտի վիճակը սկսել էր զգալիորեն վատանալ, իրավիճակը բարդացնում էր նաև Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև ծավալված պատերազմը։

Թրամփն ընդգծել է, որ այս պահին նավթի գները հասնում են մեկ բարելի դիմաց 41 դոլարի։

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի նավթային պատերազմը

Մարտի կեսերին ձախողվեց ՕՊԵԿ+ երկրների նավթարդյունահանման գործարքը։ Պատճառը Ռուսաստանի (որն առաջարկում էր պահպանել արտադրության ընթացիկ ծավալները) և Սաուդյան Արաբիայի (որը պահանջում էր նվազեցնել ցուցանիշները) տարաձայնություններն էին։

Գործարքի ձախողման պատճառով նավթային շուկայում գնային պատերազմ սկսվեց, որի պատճառով վառելիքի գները նվազեցին` հասնելով 2002 թվականի մակարդակին։

Շուկայում տիրող կրիտիկական իրավիճակը խոշորագույն նավթարտադրողներին, այդ թվում G20–ի անդամներին, ստիպեց նստել բանակցությունների սեղանի շուրջը։ Արդյունքում վառելիքի արդյունահանման վերաբերյալ նոր համաձայնագիր կնքվեց։

Նոր փաստաթղթի համաձայն` ՕՊԵԿ+–ի երկրները ցուցանիշները նվազեցնում են օրական 10 մլն բարելով, իսկ դաշինքում չներառված պետությունները` 5 մլն բարելով։

0