(3:12 / 23.32Mb / просмотров видео: 34)

Արտավազդ Փելեշյանի տիեզերքը ստեղծվել է 40 տարում

93
(Թարմացված է 09:25 01.03.2017)
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել նշանավոր հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Իմ տիեզերքը և դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է հեղինակի կյանքի տեսական իմաստավորման, նրա աշխարհընկալման մասին, գրվել է 40 տարում և տարածական մոնտաժի հիմնադիր Փելեշյանի փիլիսոփայական որոնումների արդյունքն է:

Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի մշակույթի և արվեստի ականավոր գործիչներ, այդ թվում՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և ուրիշներ: Երեկոյի ընթացքում ցուցադրվել է նաև Փելեշյանի ամենահայտնի և սիրված ֆիլմերից մեկը՝ «Մենքը»:

«Իմ տիեզերքը և դաշտի միասնական տեսությունը» ռեժիսորի առաջին գիրքը չէ, անցած տարվա մայիսին լույս էր տեսել «Դրոշմման ժամանակը» երկհատորյակը:

Русская версия

93

Իսպանիայում գինին հեղեղել է գործարանի տարածքը. տեսանյութ

15
(Թարմացված է 10:31 26.09.2020)
Իսպանիայի գինեգործարաններից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել ։ Գործարանի տարածքը ողողվել է գինով։

Իսպանիայի Վիլյամալեա բնակավայրում գտնվող գործարանը երեկ զրկվել է 50 հազար լիտր գինուց։

Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան

Խմիչքի պահման համար նախատեսված ցիստեռնը վնասվել է, և, ինչպես երևում է կադրերում, գինին սկսել է դուրս թափվել:

Առայժմ հայտնի չէ` ինչն է եղել պատճառը։

Ծորակը բացել են, գինի է թափվել. իտալական գործարանում տեխնիկական խափանում է եղել

2018 թվականի սեպտեմբերին Իտալիայի Ֆոնտանելե քաղաքի գինու գործարանում պայթել էր սպիտակ փրփրուն գինով լի ցիստեռնը։ Գինին շատրվանի պես դուրս էր հորդել ցիստեռնից։ Գործարանը զրկվել էր մոտ 30 հազար լիտր գինուց:

Կոլայի շշերի մեջ լցված հայկական գինին զվարճացրել է բրիտանացի «ալկո–գուրուին»

15
թեգերը:
տեսանյութ, գործարան, Գինի, Իսպանիա
Ըստ թեմայի
«Այս գինիներն այստեղ են, որովհետև ես բարի մարդ եմ». օրգանական գինին «խնդրում են» դրսերում
Ինչպես է հնչում իսկական գինին․ Գալուստյանը նոր «հնարք» է ցուցադրել
Կարմիր խաղողի պահանջարկը մեծ է, կամ ինչպես հայերը սիրեցին սպիտակ և վարդագույն գինիները

Ինչու են «Իմ քայլից» հեռանում, երբ կլուծվի դեպի ՌԴ չվերթերի հարցը. պարզաբանում է նախարարը

175
(Թարմացված է 22:38 25.09.2020)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր ղեկավարած ոլորտին վերաբերող մի շարք հարցերի։ Որպես ՔՊ կուսակցության վարչության նախագահ, Պապիկյանը խոսել է «Իմ քայլում» տեղի ունեցող խմորումների մասին։

Պատգամավորներական մանդատը վայր դրած «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արսեն Ջուլֆալակյանի ու Գայանե Աբրահամյանի հեռանալը պետք չէ կապել միայն ՔՊ–ի հետ, որովհետև նրանք կուսակցության անդամ չեն եղել։

Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում, մեկնաբանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից 2 պատգամավորների հեռանալու փաստը, ասաց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

«Իհարկե, լավ չէ, երբ գործընկերներն ինչ–որ փուլում այլ ճանապարհով են շարժվում, երբ կար գոնե հնգամյա տեսլական, բայց դա իրենց ընտրությունն է. բնականաբար, պետք է անկեղծ լինել և՛ գործընկերների, և՛ հասարակության հետ»,– ասաց նա։

Պապիկյանի խոսքով` նրանք ընտրել են այլ ճանապարհ և իրեն մնում է միայն բարի երթ մաղթել նրանց։

Ի դեպ, Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դնելու մասին իր հայտարարության մեջ նշել էր, որ ԱԺ–ում իր աշխատանքն արդյունավետ է համարում, ուստի Սուրեն Պապիկյանին հարցրեցինք` կուսակցության շարքերում այլ տեսակետ կամ նրա աշխատանքից դժգոհություն է եղե՞լ։

«Չեմ տիրապետում նման ինֆորմացիայի։ Ինքս տիկին Աբրահամյանի հետ ունեմ շատ ջերմ գործընկերային հարաբերություններ։ Վերաբերմունքս դրական է, գնահատականս` նույնպես, այլ գնահատական չեմ կարող տալ։ Թե ինչու է ընտրել այդ ճանապարհը, կարծում եմ` առիթ կունենա դրա մասին խոսելու»,– ասաց Պապիկյանը։

Ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանի` մանդատը վայր դնելու որոշմանը, ՔՊ վարչության նախագահը չցանկացավ մեկնաբանել այն` հիշեցնելով, որ «հարցը տեղափոխվել է երկու մարդկանց անձնական դաշտ», որին նոր մեկնաբանություն տալ ինքը չի կարող և չի ցանկանում։

«Եթե նախկին պատգամավորն ու ԿԳՄՍ նախարարն իրենց տեսակետները հայտնել են, կարծում եմ` բանալին այդտեղ պետք է փնտրել»,– ասաց նա։

Հիշեցնենք` Արսեն Ջուլֆալակյանն իր որոշումը պատճառաբանել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններով, նախարարն էլ հակադարձել էր, որ Ջուլֆալակյանի հետ վերջին ամիսներին որևէ հարցի շուրջ քննարկում չի ունեցել։

Նշենք, որ վերջին մեկ ամսում «Իմ քայլը» խմբակցությունից արդեն 3 պատգամավոր տարբեր պատճառներով հրաժարվել են մանդատից։ Եթե այս ցանկից հանենք Արմեն Փամբուխչկանին, մյուս երկու հրաժարականների` Արսեն Ջուլֆալակյանի ու Գայանե Աբրահամյանի որոշումներին ՔՊ–ն պաշտոնական մեկնաբանություն չի տվել։ Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այդ հարցերը կուսակցության ներսում չեն քննարկվել և խորհուրդ տվեց տեղի ունեցող գործընթացներում այլ երանգներ չփնտրել։

Հայտնի է՝ ով կստանա Ջուլֆալակյանի մանդատը. ԿԸՀ որոշումը

«Նորմալ պրոցես է։ Ինչ–որ պատճառներով մարդիկ կարող են իրենց իրացված չհամարել, կամ գտնել, որ իրենց գործունեությունն այդտեղ բավարար չէ, կամ իրենք կարող են այլ տեղ ավելի արդյունավետ աշխատել, կամ այլ հակասություններ ունենալ։ Սա նաև մեր ժողովրդավար լինելու, բաց լինելու մասին է վկայում։ Այսինքն` մենք մարդկանց չենք կաշկանդում»,– ասաց նա։

Մամուլը գրում է, որ խորհրդարանից հեռացողներ էլի են լինելու։ Սուրեն Պապիկյանը նշեց, որ այլ պատգամավորների նմանօրինակ որոշումների մասին տեղեկություններ չունի։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ օդային ուղևորափոխադրումների վերականգնման հարցին։

Պապիկյանը նշեց, որ Հայաստանն առայժմ կորոնավիրուսային վիճակագրությամբ լավագույն դիրքում չէ, ինչը նաև կաշկանդում է մեր գործընկեր երկրներին` Հայաստանի հետ օդային հաղորդակցությունները վերականգնելու հարցում։

«Իհարկե, այս ուղղությամբ քննարկումներ կան, ԵԱՏՄ առաջիկա նիստում էլ հնարավորություն կա մեր գործընկերների հետ քննարկելու։ Սպասենք։ Կարծում եմ` հոկտեմբերի առաջին 10-օրյակում մի փոքր ավելի պարզորոշ կդառնա խնդրի լուծման ժամանակացույցը»,– ասաց Պապիկյանը։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ կորոնավիրուսի թեստերի փոխադարձ ճանաչումը կարող է նախնական լուծում դառնալ դեպի ԵԱՏՄ ուղևորափոխադրումների վերականգնման համար: Ընդհանուր չափորոշիչների քննարկումն ընթացքի մեջ է, և, ամենայն հավանականությամբ կավարտվի հոկտեմբերի 9-ին Երևանում անցակցվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։

Ռուսաստանը վերականգնում է չվերթերը մի շարք երկրների հետ. Հայաստանը ցանկում չկա

Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում նախարար Պապիկյանն անդրադարձել է նաև իր ղեկավարած ոլորտին վերաբերող մի շարք տնտեսական հարցերի։

175
թեգերը:
թռիչք, Ռուսաստան, Սուրեն Պապիկյան, Նախարար, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն
Ըստ թեմայի
Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնում Գրիշա Թամրազյանին
«Ծառայում ենք ՀՀ–ին». Արմեն Փամբուխչյանը ստանձնել է նոր պաշտոնը
Արդյո՞ք արտահերթ ընտրությունների հիմք կա, և ինչի կհանգեցնի 3 ընդդիմադիր ուժերի հանրահավաքը
Տիգրան Հակոբյան

Տեսակամուրջ. «ԱՊՀ վավերագրական կինոյի «Eurasia.DOC» հինգերորդ փառատոնը»

0
Սեպտեմբերի 28-ին` ժամը 15: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մինսկ-Սմոլենսկ- Երևան տեսակամուրջի ձևաչափով կկայանա ԱՊՀ երկրների «Եվրասիա.DOC» վավերագրական ֆիլմերի հինգերորդ փառատոնի բացման մասնակիցների առցանց ասուլիսը:

2020-ին փառատոնին ներկայացվել է 152 ֆիլմ 18 երկրից: Կարճ ծրագրում ընդգրկված է 28 ֆիլմ 9 երկրից:

Փառատոնը կանցկացվի Սմոլենսկում և Մինսկում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը: Ցուցադրվելու են եզրափակիչ փուլի 28 ֆիլմեր Ռուսաստանից, Բելառուսից, ԱՊՀ այլ երկրներից, ինչպես նաև Սերբիայից և Լատվիայից:

Փառատոնի, այս և այլ միջոցառումների մասին կպատմեն ասուլիսի մասնակիցները՝

Մինսկում.

փառատոնի գործադիր տնօրեն, Բելառուսի Հանրապետության լրագրողների միության նախագահ Անդրեյ Կրիվոշեևը,

Sputnik Բելառուս լրատվական գործակալության ղեկավար Անդրեյ Կաչուրան։

Սմոլենսկում.

Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը,

Ռուսաստան-Բելառուս միության հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման կազմակերպություն պետական հիմնարկի նախագահ Նիկոլայ Էֆիմովիչը,

ռեժիսոր, սցենարիստ, Եվրասիա. DOC-2019 փառատոնի հաղթող Մարի Ռենոն,

Format A-3 մեդիա ակումբի նախագահ Գալինա Սապոժնիկովան,

Eurasia.DOC փառատոնի ծրագրերի տնօրեն, Ստուդիո երրորդ Հռոմ պրոդյուսերական կենտրոնի նախագահ Վալերի Շեխովցովը,

փառատոնի ժյուրիի անդամ, «Բելայա Ռուս» հանրապետական հասարակական միավորման նախագահ Գենադի Դավիդկոն։

Երևանում.

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Հարգելի գործընկերներ, այժմ դուք արդեն կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ինքներդ հարցեր ուղղել բանախոսներին: Միակ պայմանը դիմակ դնելն է, իսկ մենք մեր հերթին երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և անհրաժեշտ քանակությամբ ախտահանիչ նյութերի առկայությունը:

Բացի այդ, ասուլիսը ավանդաբար հեռարձակվելու է Facebook և Youtube սոցիալական ցանցերի մեր էջերում:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

0
թեգերը:
փառատոն, կինո