(2:57 / 23.62Mb / просмотров видео: 146)

«Սանիթեք» VS հիդրոմետ. թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում

301
(Թարմացված է 22:46 28.01.2017)
Երրորդ օրն է՝ Երևանում չեն դադարում տեղումները, ձյունածածկ փողոցներով մի կերպ են տեղաշարժվում մեքենաները: Ձյուն մաքրող մեքենաների աշխատանքը չենք տեսնում, իսկ ծայրամասերից քաղաքի կենտրոն հնարավոր է հասնել միայն տևական խցանումների միջով:

Քաղաքացիներն առավոտից բարկացած են և մեղադրում են Երևանի քաղաքապետին` եղանակի կանխատեսմանը չհետևելու համար, հակառակ դեպքում մայրաքաղաքում այս վիճակը չէր լինի։

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները հավատացնում են, որ բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, իսկ ճանապարհների անանցանելի լինելու համար մեղադրում են անընդհատ տեղացող ձյանը։ Նրանց խոսքով՝ Երևանի փողոցներում 24-ժամյա ռեժիմով աշխատում է  ձյուն մաքրող ավելի քան 150 մեքենա։

 

301

sys_stories