(9:11 / 56.77Mb / просмотров видео: 443)

ՀՀ–ում կկատարվի ոսկրածուծի փոխպատվաստում. առաջին տիկինն այցելեց վերազինված կենտրոն

2272
(Թարմացված է 21:17 07.11.2016)
Արդիականացվել է Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը, որի կառուցվածքում ստեղծվել են տարածաշրջանային նշանակության` ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա։ Ծրագիրն իրագործվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Արյունաբանական հիվանդությունների բուժման արդյունավետության համար կարևոր դեր ունեն 7 մահճակալով (4 մեծահասակի և 3 մանկական) Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը, ինչպես նաև տարածաշրջանում եզակի, միջազգային ISO և JACIE չափանիշներին համապատասխանող Ցողունային բջիջների լաբորատորիան, ինչի արդյունքում մի շարք արյան հիվանդությունների բուժման «ոսկե ստանդարտ» համարվող ոսկրածուծի փոխպատվաստումը հասանելի կդառնա նաև ՀՀ քաղաքացիներին:

Վերազինված արյունաբանական կենտրոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին։ Մինչ այդ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը շրջայց կատարեց կենտրոնում և լրատվամիջոցներին ցուցադրեց հին ու նոր`սար ու ձորի տարբերությամբ շենքերը։ Հին մասնաշենքը կծառայի որպես արյան բանկ։

2272

sys_stories