(0:40 / 4.52Mb / просмотров видео: 35)

Առաջին ձյունը Երևանում

74
(Թարմացված է 12:07 01.11.2016)
Երևանի բարձրադիր հատվածներում այսօր` նոյեմբերի 1-ին, առաջին ձյունն է տեղացել։

«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էր, որ Հայաստանի տարածք է ներթափանցել արկտիկական ցիկլոն, ինչի հետևանքով հանրապետության տարածքում տեղումներ են սպասվում, որոնք ավելի ինտենսիվ կդառնան նոյեմբերի 1-ին։

Նրա խոսքով` հոկտեմբերի 3-ին, 4 և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ և համեմատաբար ցածր ջերմաստիճան։ Հոկտեմբերի 3-ի կեսօրից սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, և 4-ին, 5-ին մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի 13 աստիճանի։

 

74

sys_stories