(3:21 / 19.83Mb / просмотров видео: 193)

Ջերմակայուն ու անջրանցիկ ճապոնական մեքենաներ` ՀՀ ԱԻՆ–ին

610
Ճապոնիայի կառավարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել է շարժական կառավարման ավտոմեքենաներ։ Վեց նոր ավտոմեքենաները կհագեցվեն աղետի գոտում աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։

Հայաստանը սեյսմիկ ակտիվ գոտում է գտնվում։ Երկրի տարածքում տեղի ունեցող հնարավոր սողանքի, ջրհեղեղի կամ երկրաշարժի դեպքում այս ավտոմեքենաները կծառայեն որպես շարժական կառավարման կետեր։ Դրանք կարող են գործել եղանակային բարդ պայմաններում` ամռանը մինչև 45 աստիճան տաքության, իսկ ձմռանը` 25 աստիճան ցրտի պայմաններում։ Մեքենաները կարող են տեղափոխել միջինը 10 մարդ` ներառյալ վարորդը։

Մեքենաները պատրաստվել են հատուկ պատվերով, ներքին հարդարման աշխատանքները կատարվել են ջերմակայուն և անջրանցիկ նյութերով։ Շարժական կառավարման կետերն ապահովված են դեպքի վայրում փրկարարական գործողությունների կազմակերպման և հանգստի համար անհրաժեշտ պայմաններով ու պարագաներով։ Ավտոմեքենաներն ու դրանց մեջ տեղադրված էլեկտրական հոսանք մատակարարող գեներատորներն աշխատում են դիզելային վառելանյութով։

Տեղեկացնենք, որ 2014 թվականին ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվել է ԱԻ նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր` 200 միլիոն ճապոնական իենի չափով ճապոնական փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքը ձեռք բերելու միջոցով։

 

 

610

sys_stories