(2:50 / 16.75Mb / просмотров видео: 149)

Վիրավոր զինվորներ. Մեր տղերքի թափած արյան վրա չպետք է թշնամին քայլի

637
(Թարմացված է 20:43 06.05.2016)
Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում մարտական գործողությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկների, ինչպես նաև խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների խրախուսման և մեծարման արարողությունը։ Մայիսի 9-ին ընդառաջ մեծարեցին նաև Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերաններին։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Գոհար Սարգսյան. Ռազմական բժիշկներից երկուսը ներկա չէին միջոցառմանը, քանի որ իրենց մասնագիտական պարտքն էին կատարում Լեռնային Ղարաբաղում։ Հատուկ ընդգծվեց ռազմական բժիշկների դերը. նրանք միանգամից երկու երդում են տալիս` զինվորի ու բժշկի։

«Ես, գլուխ խոնարհելով մեր նահատակված զինվորների առաջ, մեր վիրավոր զինվորներին այսօր ապաքինում եմ ցանկանում։ Նրանց տոկուն աչքերում այս օրերին տեսել եմ միայն մեկ ցանկություն` արագ վերադառնալ շարք, արագ վերադառնալ խրամատ և անառիկ պահել հայրենի սահմանները, մեր երեխաների անդորրը, մեր արժանապատվությունը։ Ես շնորհակալություն եմ հայտնում նաև մեր բժիշկներին, ովքեր այս օրերին զինվոր են դարձել»,-ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է քառօրյա պատերազմին հատուկ խիզախություն ցուցաբերած զինվորների և ռազմական բժիշկների հետ։ Վերջինները պատմեցին, թե հայ զինվորի ինչ կերպար են իրենց համար բացահայտել և որքան հպարտ են նրանցով։ Իսկ զինվորները հաստատեցին, որ ապաքինվելուն պես վերադառնալու են ծառայության, քանի որ կիսատ թողած գործ ունեն։

 

637

sys_stories