(0:25 / 2.58Mb / просмотров видео: 289)

Փրկարարները սելֆիի երկու սիրահարի են փրկել

17

Ամուր գետի ափին սելֆի անելու պատճառով 14 և 15 տարեկան աղջիկները հազիվ են փրկվել փորձանքից. ընկերուհիները հայտնվել են լողացող սառույցի վրա, և հոսանքը քշել-տարել է սառցակտորը։ Դիտեք փրկարարական գործողության կադրերը

ՌԴ ԱԻՆ աշխատակիցները հրապարակել են դեռահաս աղջիկներին փրկելու տեսանյութը։ Ruptly գործակալության տեղեկություններով` աղջիկները ցանկացել են լուսանկարվել գետի ֆոնին, իսկ երբ կանգնել են սառույցի վրա, այն պոկել է և հեռացել ափից։

Փրկարարները մոտորանավակով տարհանել են դեռահասներին, գործողությունը հաջող է անցել։

Սելֆիի սիրահարները հաջող կադր ստանալու համար հաճախ են հայտնվում տհաճ, երբեմն էլ կյանքի համար վտանգավոր իրավիճակներում։ «Ֆոնտանկա» թերթի տվյալով` մարտի 5-ին Սանկտ Պետերբուրգում սուրբ Եկատերինայի կաթոլիկ տաճարի տանիքից տղամարդ էր ընկել։ Նա տաճարի տանիքին փորձել էր սելֆի անել, ինչը տխուր ավարտ էր ունեցել։

 

17

sys_stories