Սերժ Սարգսյան. «Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր»

108
(Թարմացված է 15:09 28.01.2016)
Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայության համար մի խումբ զինծառայողներ Բանակի օրվա առթիվ ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրվեցին պետական պարգևներով, արժանացան զինվորական բարձր կոչումների։

Այնուհետև նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ շնորհավորական ելույթով. «Հայոց բանակի սիրելի զինվորներ ու սպաներ, հարգելի վետերաններ։ Այս փառապանծ տոնը, իհարկե, համապետական է և համաժողովրդական, բայց առաջին հերթին ձեր տոնն է։ Մենք վստահում ենք ձեր նվիրվածությանը, ձեր մասնագիտական կարողություններին, ձեր բարձր մարտական ոգուն։ Մաղթում ենք, որ այսուհետ

սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր։ Ձեզ և մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն հանուն մեր երկրի ազատության, հանուն արդար աշխատանքի, որ պայմանն է ամեն առաջընթացի»,-ասաց նախագահը։

108
թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (102)
Ըստ թեմայի
Բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողներ արժանացան զինվորական բարձր կոչումների

sys_stories