Բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողներ արժանացան զինվորական բարձր կոչումների

125
Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայության համար մի խումբ զինծառայողներ ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրվեցին պետական պարգևներով, արժանացան զինվորական բարձր կոչումների:

Հանդիսավոր միջոցառման ավարտին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ մեր բանակը կատարելագործվում է և «իրականության մեջ ապահովում անվտանգությունը»։



«Մենք խոնարհվում ենք անուն առ անուն, մինչև գետին բոլորի համար, ովքեր իրենց կյանքը նվիրել են մեր հայրենիքին։ Յուրաքանչյուր ընտանիքի սփոփում է հասարակության կողմից վշտակից լինելը»,-ասաց Սեյրան Օհանյանը։

 



125

sys_stories