(1:17 / 8.47Mb / просмотров видео: 227)

Տոնական համերգ ռուսական ավիակայանում

81

Լաթաքիայում ՌԴ-ի ռազմատիեզերական ուժերի «Հմեյմիմ» ավիակայանում տոնական համերգ է անցկացվել։ Դիտեք տեսանյութում, ինչպես են երգչուհիներն ու պարուհիները շնորհավորում ռուս զինծառայողների Ամանորը

Երաժիշտները, արտիստներն ու պարուհիները որոշել էին ոգեշնչել «Հմեյմիմ» ռուսական ռազմակայանի զինծառայողներին և շնորհավորել նրանց գալիք տոները։

«Հմեյմիմ» էր այցելել նաև ՌԴ ՌՏՈՒ գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևն ու պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը։ Հյուրերի թվում էին նաև եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինը։

«Նրանք բոլորը հասկանում են, որ ամբողջ երկիրն է նրանց քաջալերում։ Այդ պատճառով մենք եկել ենք շնորհավորելու նրանց գալիք տոները», — ասել է Կարելինը լրագրողներին։

Տոնական մթնոլորտ ստեղծելու համար Մոսկվայից երկու տոնածառ էին բերել, որոնցից մեկի բարձրությունը 15 մետրի էր հասնում։

Նախագահ Բաշար Ասադի խնդրանքով` Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից թիրախային ավիահարվածներ է հասցնում «Իսլամական պետության» օբյեկտներին։

 

81

sys_stories